
Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է` ըստ ԵԽԽՎ բանաձևի. Գոհար Մելոյան

Իրավագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թ.-ի հոկտեմբերի 3-ին ընդունել է 1900-րդ բանաձևը, որը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը` hամաձայն որի, Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է՝ ըստ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների, Եվրոպայի խորհրդի տարածքում՝ 46 անդամ պետություններում:
Ըստ ԵԽԽՎ-ի բանաձևի՝ «քաղաքական բանտարկյալ» հասկացությունն ունի 5 չափորոշիչ, որոնցից անգամ ՄԵԿԻ առկայությունը բավարար է մարդուն քաղաքական բանտարկյալ համարելու համար:
Սամվել Կարապետյանի գործով առկա են նշված չափանիշներից ոչ թե մեկը, կամ երկուսը, այլ՝ բոլոր հինգ չափորոշիչները ՄԻԱԺԱՄԱՆԱԿ:
Այսպես, Բանաձևի համաձայն, անձնական ազատությունից զրկված անձը համարվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ, եթե`
ա. «կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ». Սամվել Կարապետյանի կալանքը խախտում է Եվրոպական կոնվենցիայով նախատեսված խոսքի ազատության իրավունքը:
Անգամ իշխանությունների ամենամոլի կողմնակիցը համաձայն է, որ, եթե Սամվել Կարապետյանի չաջակցեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ նա այսօր կալանավորված չէր լինի:
բ. «եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ՝ առանց որևէ առնչության». Սամվել Կարապետյանի կալանքը կիրառվել է քաղաքական հիմքով առանց հանցագործության հետ անմիջական կապի։
Այսինքն, Սամվել Կարապետյանի կալանքի միակ հիմքը և պատճառը նրա քննադատությունն է ուղղված օրվա իշխանություններին, այլ ոչ թե որևէ ԱՐԱՐՔ։ Եթե չլիներ անհամաձայնությունը Եկեղեցու դեմ ուղղված իշխանությունների գործողություններին՝չէր լինի նաև կալանքը:
գ. «եթե, քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է. կալանքի պայմանները պարզապես անհամաչափ են հանցանքին, որի համար մեղադրվում է անձը կամ ենթադրվում է մեղադրյալ լինելը». Նախկինում որևէ հանցանք չկատարած, 60-ամյա հայ մեծագույն ազգային բարերարի 4-ամսյա կալանքը, և այն երկարաձգելուն ուղղված իրավապահ համակարգի գործողությունները, այն էլ՝ միջին ծանրության հանցանքի դեպքում,
ՀԱՎԱՍՏՈՒՄ են այս գործընթացի ակնհայտ ոչ իրավական լինելը,
դ. «եթե քաղաքական դրդապատճառներով, նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում». Սամվել Կարապետյանը կալանավորվել է խտրական կերպով, համեմատած այլ անձանց հետ։ Գործ ունենք եզակի դեպքի հետ, երբևէ օրենքի հետ խնդիր չունեցած հայ մեծագույն Բարերարը կալանավորված է ավելի քան 4 ամիս, և քննչական մարմինը փորձում է երկարացնել կալանքը,
ե. «եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին». Կալանքը տեղի է ունեցել ակնհայտ անարդար դատավարությամբ, և դա ուղղակի կապված է քաղաքական իշխանությունների քաղաքական ներգործությունների հետ։ Այս դրույթի առկայությունը հավաստելու համար բարավար է հիշատակել Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ ֆեյսբուքյան գրառումները:
Վերոշարադրյալից ուղղակիորեն բխում է, որ Սամվել Կարապետյանի կալանավորումն իշխող ուժի քաղաքական հետապնդումների էպոպեաներից է, և իր բնույթով աննախադեպ է անգամ հենց իրենց համար: Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է՝ ըստ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների
Եվրոպայի խորհրդի տարածքում, մասնավորապես՝ 46 անդամ պետություններում:
#ազատություն_Սամվել_Կարապետյանին
#ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ»: