«Մարտի 1-ը փակված չէ». ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու

Մարտի 1-ը փակված չէ, Մարտի 1-ով քննությունը շարունակվում է: Այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք սառեցված գործերով, օրինակ` Մարտի 1-ի, առաջընթաց կապահովվի: Ա.Դավթյանը մտադիր է հասարակության վստահությունը Դատախազության նկատմամբ վերականգնել աշխատանքով, օրինականություն ապահովելով, որոշումների հասանելիությամբ, իրավական մասնագիտական որակով, հանրության հետ առավել հաճախ շփումներով, որոշումների մեջ քաղաքացիական հասարակության ավելի մեծ ներգրավվածություն ապահովելով, և այլն: Թե ինչո՞վ է տարբերվելու իր նախորդից, Ա.Դավթյանը պատասխանեց. «Տարբերվելու խնդիր ոչ մի կերպ չի դրվել, փորձելու եմ Դատախազության լիազորություններն իրականացնել իմ պատկերացմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս