
Պուտինը Եվրոպայի վրա կարող է հարձակվել ցանկացած պահի. Գերմանական հետախուզության ղեկավար

Բունդեսթագի խորհրդարանական վերահսկողության հանձնաժողովի հանրային լսումների ժամանակ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նոր ղեկավար Մարտին Յեգերը հայտարարել է.
«Մենք չենք կարող թույլ տալ թուլանալ և ենթադրել, որ հնարավոր ռուսական հարձակումը տեղի չի ունենա մինչև 2029 թվականը: Մենք արդեն այսօր կրակի տակ ենք»:
Ըստ նրա՝ վերջին ամիսներին իրավիճակը սրվել է, հաղորդում է Bild-ը:
«Ռուսաստանի գործողությունները նպատակ ունեն խաթարելու ՆԱՏՕ-ն և բաժանել Եվրոպան: Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը, եթե անհրաժեշտ համարի, չի խուսափի ՆԱՏՕ-ի հետ ուղղակի ռազմական բախումից», – նշել է նա: