Վրաստանը խստացնում է հանրահավաքների անցկացման կանոնները վերջին բողոքի ակցիաների ֆոնին
                                    Վերջին բողոքի ակցիաների ֆոնին՝ Վրաստանում հանրահավաքների անցկացման նոր կանոններ կգործեն:
«Այսուհետ դիմակով դեմքը ծածկելը, արցունքաբեր գազ և/կամ թունավոր նյութեր պահելը և բարիկադներ կառուցելը կհանգեցնեն մինչև 20 օր վարչական կալանքի: Զենքի պահումը ենթադրում է երկու ամսվա ազատազրկում:
Կրկնահանցագործները կկրեն մեկից երկու տարի ազատազրկում, իսկ ոստիկաններին վիրավորողները կենթարկվեն մինչև երկու տարվա ազատազրկման», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կիրցխալիան:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    