ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ, ՀԱՐԳԵԼԻ ԱԺ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՄԱՐԴ ԲԵՐԵ՛Ք, ԳՆԱՑԵ՛Ք, ՏԵՍԵՔ՝ ՄԵՐ «ԻՍԿԱՆԴԵՐՆԵՐԸ» ՏԵՂՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՈՉ, ՎՆԱՍՎԱ՞Ծ ԵՆ, ԹԵ՞ ՉԷ. ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հայաստանում պետություն չկա, կազմակերպված բանդա է, որի համար գերիներ, արժանապատվություն, ազգ, հայրենիք հասկացություններ գոյություն չունեն։ Աշխարհի պատմության մեջ չկա երկրորդ օրինակը, թե ինչպես այս չպետությունը վարվեց իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած անձանց հետ։
  • Սրանց արածը հասարակությանը հստակ մեսիջ է՝ մոռացե՛ք արժանապատվություն, հիշողություն․ Թաթայի համերգ կլինի, գնացե՛ք, ուրախացե՛ք։
  • Որպես կանոն, սրանց նման չմարդիկ, սրանց նման քաղաքական գործչի տնազները ժանտախտի ժամին խրախճանք են կազմակերպում ու ժողովրդին մասնակից դարձնում դրանց։

Կարդացեք նաև

  • Հայոց պատմության դասագրքերն էնքան են կեղծել, որ այլևս չեն կարող, դրա համար էլ դասագիրք չեն տպում, որ դիմորդները չհասցնեն պատրաստվեն ու ընդունելության քննություններից հանեն «Հայոց պատմություն» առարկան։ Այդպես կդառնանք հիշողություն չունեցող ազգ, որին կառավարելը հեշտ կլինի
  • Խաղաղության պատրանքին հավատում են մարդիկ, ովքեր ուղեղի հետ կապված խնդիրներ ունեն։ Այս կազմակերպված բանդան փորձում է պարտությունը ներկայացնել՝ որպես խաղաղություն։
  • Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին, սուտ է․ դա իրոք Միջանցք է, որով ադրբեջանցիներն անխոչընդոտ կապ են ունենում Թուրքիայի հետ, ԱՄՆ-ն էլ՝ ներկայություն Իրանի հյուսիսում։ Ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող։
  • Ինչո՞ւ Ալիևը միանգամից չի կնքում Խաղաղության պայմանագիրը: Ալիևն այլընտրանք չունի։ Եթե լինի խաղաղություն, ի՞նչ են անելու հայերի նկատմամբ ատելության քարոզի հետ։ Ալիևի՝ իշխանություն պահելու գինը հակահայկականությունն է։ Ի դեպ, 1918թ․ այդ պետությունը թուրք սպաների՝ Էնվեր ու Նուրի փաշաների կողմից նախագծվել է՝ որպես հակահայ պետություն։ Ամիսներ անց Օսմանյան կայսրությունը կապիտուլացվեց, հեռացան տարածաշրջանից, եկան բրիտանացիները ու ստացան Ռուսաստանի դեմ պատրաստի նախագիծ՝ Ադրբեջան անունով։ Ցավոք, առաջին շրջանի բոլշևիկները չհասկացան՝ այն օձը, որն իրենք տաքացնում են, վաղն իրենց կծելու է։ 
  • Արցախի կորստից հետո հետաքրքիրը ռուսների համար դեռ առջևում է։ Հայերը սեպ են ռուսների դեմ պայքարում, որից պետք է ազատվել․ սա է Բրիտանիայի, Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը։
  • Կա տեղեկատվություն, որ այս տարվա հունիսյան իրանա-իսրայելական կարճատև պատերազմում Իսրայելը որոշ հարվածներ Իրանին հենց Ադրբեջանի տարածքից է հասցրել։ Այս տարածաշրջանում Իսրայելը չունի ավելի մեծ դաշնակից, քան Ադրբեջանն է։ Եվ Ադրբեջանը կօգտագործվի հավաքական Արևմուտքի կողմից Իրանի դեմ գործողություններում, երբ դրա ժամանակը գա։
  • Կա նաև տեղեկություն, որ ադրբեջանական բանակի որոշ ստորաբաժանումներ 44–օրյա պատերազմի ժամանակ Արցախ են մտել հենց Իրանի տարածքից։ Գուցե Իրանի ղեկավարությունը տեղյակ չի եղել, գուցե տեղեկությունը ճիշտ չէ, բայց թույլ տալով, որ Արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվի այնպես, ինչպես ավարտվեց, Իրանը խմելու է այն թթու ջուրը, որն Ադրբեջանն ու Իսրայելը պատրաստել են Իրանի համար։

  • Եթե Իրանը մտավ Սյունիք, հետո ո՞նց ես հանելու։ Երբ մտել են Հայաստան, հազարամյակներով դուրս չեն եկել։ Ո՞նց եք ասում՝ Իրանը մեզ կգա, կպաշտպանի։
  • 44-օրյա պատերազմում միայն Հայաստանի Հանրապետությունը չի պարտվել, այլ պարտվել են նաև Ռուսաստանն ու Իրանը, որովհետև Հայաստանի պարտությամբ իրենց համար մեծ խնդիրներ են ստեղծվել, որի պտուղները հիմա նրանք քաղում են։
  • Ես ուզում եմ տեսնել կազմակերպված հանցավոր այս բանդայի ներկայացուցիչներից նրանց դեմքերը, ովքեր կասեն՝ մենք ենք որոշելու՝ ԱՄՆ-ը մեր տարածքով՝ այդ Միջանցքով, ում թողնի անցնել, ում՝ ոչ։ Այս փալասացված իշխանությունը երկիրը ներքաշել է այնպիսի արկածախնդրության մեջ, որը կպայթի մի օր։ Հայաստանի հարավում խնդիրներ են ստեղծել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար։
  • «Իսլամական պետություն» սարսափելի երևույթի ստեղծման ու կառավարման գործում, բոլորս գիտենք, ԱՄՆ հատուկ ծառայությունները դեր ունեն։ Մենք չգիտենք՝ նրանց կողմից ստեղծված համանման կազմակերպություններն ինչպես կօգտագործվեն Իրանի դեմ։
  • Այս կազմակերպված հանցավոր խմբի պարագլուխն ընդամենը մեր ժողովրդին ու պետությունը դժոխային իրավիճակի մեջ ներքաշելու գնով ստացել է մի իրավիճակ, որ ինչ էլ լինի, առաջիկա ընտրություններին ձայն-ծպտուն Արևմուտքից չլինի։
  • Հայաստանի Հանրապետության ղեկավար կոչվողն այնքան գործոն չէ, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆն իրեն իրավունք է վերապահում բարձրաձայնել, որ Հայաստանին վերաբերող հարցերը քննարկում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հետ և Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ։ Ուիթքոֆը վատ պետական գործիչ չէ, վատ դիվանագետ չէ, բայց երբ նման բան է անում, նշանակում է՝ Հայաստանում ղեկավար չկա։ Սա մեծ նվեր է նրանց բոլորին։ Այնքան ոչ մեկ է, որի անուն-ազգանունն ԱՄՆ նախագահն իրեն նեղություն չի ուզում տալ՝ սովորել, ասում է՝ that guy՝ էն մյուս տղեն։ Ու էս «ոչ մեկը» Հայաստանն է սարքել ոչ մի բան։

Հիշեցնենք, վերջերս ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ասել է, որ հայ-ադրբեջանական հարցով պարբերաբար խորհրդակցում է Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի և արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Տվյալ պաշտոնյաների հետ շփումները տեղի են ունենում Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջոցով։

«Օրինակ՝ ես զանգահարում եմ Թոմին և հարցնում, թե ինչ կարծիք ունի Իբրահիմը այս կամ այն հարցի վերաբերյալ»,- ասել էր Ուիթքոֆը: Ըստ նրա՝ թուրք դիվանագետներն ու հետախուզությունն էական դեր ունեն տարածաշրջանային հարցերում ԱՄՆ-ի ղեկավարի թիմի համար։

  • Առանց Ղարաբաղի ու նման ղեկավարով, փալասացված վիճակում Հայաստանի Հանրապետությունն իրենից ոչինչ չի ներկայացնում։ 
  • Խաղաղության տակ ի՞նչ կա․․․ Որ 130 000 մարդ հայրենազրկվել է դա՞ է ձեր խաղաղությունը։
  • Ալիևը շատ լավ հասկանում է՝ մի օր սա՝ էս «ոչ մի բանը», չի լինելու։ Ով էլ գա, էդ թղթերը ճղելու է, թափի։ Հիմա էս զավզակի հետ ի՞նչ պայմանավորվի։ Ինքը, լինելով Ադրբեջանի ղեկավար, ո՞ւմ հետ պայմանավորվի, մարդու, ով ոչ մե՞կ է։ Դրա համար Ալիևը ոտքերը սրբում է վրան, հետը վարվում է այնպես, ինչպես ուզում է։
  • Հայաստանի ներկայիս կառավարիչը բառի բուն իմաստով Իլհամ Ալիևի ջեբի շունն է, որովհետև իր ճակատագիրը կախված է Իլհամ Ալիևից։ Իսկ ո՞վ չի ծաղրի սրան, ով իրեն դնում է այդ վիճակում։ Էս մարդը պոլի փետ է։ Թուրքիայում էլ, Ադրբեջանում էլ լավ գիտեն՝ նույնիսկ պոլի փետի հետ ավելի դժվար է խոսել, քան սրա հետ։ Ով ինչ ուզի՝ սրանից պոկելու է։ Նիկոլ Փաշինյանը միայն տալու գործում է աշխարհի չեմպիոն։ 
  • Ես համակարծիք չեմ, որ Արևմուտքը Փաշինյանին փոխարինելու է իր շրջապատում գտնվող որևէ մեկով, որովհետև եթե սա չկա, նրանք էլ չկան։ Ուստի սրան պետք է ատամներով պահել։ Իրեն տրված է քարտ-բլանշ՝ ամեն կերպ իշխանությունը պահելու։ Ինքը շատ վաղուց պիտանելիության ժամկետը կորցրել է, բայց փոխարինող էլ չունի։ 
  • Երբ 2007թ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց իր թեկնածությունն ընտրություններում, այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այդպիսով Առաջին նախագահը դառնում է շարքային ընդդիմադիր գործիչ: Հիմա ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի վարքը շարքային ընդդիմադիրի վարք է, ինչպես ինքն էր ասում Տեր-Պետրոսյանի մասին, բայց ոչ Ղարաբաղի առաջին նախագահի, ոչ Ղարաբաղը կորցրած ու այդ ցավը ապրող մարդու վարքագիծ։ Երկրորդ նախագահն ասում է՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը ձգտում է զրոյի: Հարց եմ տալիս՝ իսկ եթե Փաշինյանը վերընտրվե՞ց, հատկապես, որ նա հսկայական աշխարհաքաղաքական աջակցություն ունի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու։ Սա նույն 2021թ ԱԺ արտահերթ ընտրությունների խոսույթն է։ 2021թ ընտրություններով, ցավալիորեն, արձանագրվեց, որ հայ ժողովուրդը կապիտուլյացիայի կողմնակից է, իսկ 2026թ. այս ընտրություններում Փաշինյանի հաղթանակը նշանակելու է, որ հայ ժողովուրդը մանկուրտացման կողմնակից է։ Եթե 2026թ ընտրություններին սպասելով՝ իմպիչմենտի հարցով ոչինչ չեք ձեռնարկում, համարում եք, որ ստորագրություն եք տվել, հերիք է, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո կարո՞ղ եմ երեսներիդ ասել՝ մի Նիկոլ էլ դուք եք։

Դուք ինչի՞ համար էիք մանդատ ստացել. որ Փաշինյանին հեռացնեք:

  • Ես ցավ եմ ապրում, որ Ղարաբաղի առաջին նախագահը ու ՀՀ 2-րդ նախագահը, որի անունը ոսկե տառերով գրվելու է պատմության մեջ, 3 ժամ ասուլիս է տալիս ու Ղարաբաղի մասին մի բառ անգամ չի ասում։ Ես ուզում եմ հարցնել՝ եթե Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունից Ղարաբաղը հանենք, ի՞նչ կմնա տակը։ Եթե Ղարաբաղի մասին չի խոսվում, էդ դեպքում ի՞նչ կապ ունի՝ ով կընտրվի։ Լավ, պարոն նախագահ, սա ի՞նչ է։
  • Հարգելի Ռուսաստանի Դաշնություն, վերականգնիր Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստատուս-քվոն, բոլոր կետերը։
  • Ես չեմ կարծում, որ պատերազմ կլինի, ու եթե լինի, մենք էդ պատերազմում կպարտվենք․ ո՛չ, մենք էդ պատերազմում կհաղթե՛նք։ 
  • Հարգելի խորհրդարանական ընդդիմություն, կոչ եմ անում՝ ստեղծեք հանձնաժողով, արտադրողից մասնագետ բերեք, գնացե՛ք, տեսեք՝ մեր «Իսկանդերները» տեղո՞ւմ են, թե՞ ոչ, կամ դրանք վնասվա՞ծ են, թե՞ չէ։ Ես կասկածելու իրավունք ունեմ, որ Ադրբեջանի պահանջով այս կազմակերպված հանցավոր բանդան մեր «Իսկանդերները» կա՛մ ոչնչացրել է, կա՛մ վնասել։ Ես պատահական չեմ ասում։ Մեր ժողովուրդը պիտի իմանա, որ մենք Ադրբեջանին դիմադրելու բոլոր միջոցները, այդ թվում՝ տեխնիկական, ունենք։ Մեր ժողովուրդը պիտի վստահի մեր բանակին։ Մեր բանակը կարող է դիմադրություն ցույց տալ։ 
  • Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, Ղարաբաղի կորստով ոչինչ չի ավարտվել, մտքներիցդ հանեք դա։ 
  • Հիշեցնեմ, որ «Իսկանդեր» մենք ձեռք ենք բերել այն ժամանակ, երբ բացի Ռուսաստանից, ոչ ոք չուներ այն։ Անգամ Միութենական կազմի մեջ մտնող Բելառուսն «Իսկանդեր» չուներ, որքան էլ որ խնդրում էր ունենալ։ Իսկ թե ինչպես դրանք հասան Հայաստան, և ինչպես էին դրանք մինչև 2018 թվականի հեղափոխությունն ազդում իրավիճակի վրա, առանձին պատմություն է, որովհետև Ադրբեջանի նախագահն ու նրա կինը գիտեին, որ Հայաստանն ունի մի զենք, որով կարող է իրենց խոցել իրենց իսկ կաբինետներում նստած։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս