Բաժիններ՝

Բժիշկը խորհուրդներ է տվել առողջ քնի համար

Բժիշկ Վիսենտե Խավիեր Կլեմենտե Սուարեսը հինգ խորհուրդ է տվել լավ քնել համար: Hola-ին տված հարցազրույցում նա ասել է, որ առաջին հերթին, պետք է քնելուց առնվազն մեկ ժամ առաջ խուսափել սմարթֆոններից և այլ գաջեթներից:

Որպես երկրորդ խորհուրդ՝ նա առաջարկել է ընթերցանությունը, շնչառական վարժությունները և տաք ցնցուղը:

Բժիշկ Սուարեսը նաև կոչ է անում մշտապես քնել և արթնանալ նույն ժամերին՝ թե՛ աշխատանքային, թե՛ հանգստյան օրերին:

Ինչ վերաբերում է սննդին, ապա նա խորհուրդ է տալիս խուսափել ծանր ընթրիքներից, հեղուկի՝ չափից շատ օգտագործումից և երեկոյան ալկոհոլային խմիչքներից:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ ավելի լավ է սպորտի համար նախատեսել ավելի վաղ ժամեր, քանի որ ֆիզիկական վարժությունները ակտիվացնում են նյարդային համակարգը, ինչը կանխում է խորը քունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս