Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե 2018թ. հետո շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ այդ հարցին արդեն պատասխանել է, և խորհուրդ տվեց լրագրողներին՝ նայել իր նախորդ պատասխանը։
Ի՞նչ տոկոսադրույքներով են ավանդներ ընդունել բանկերը՝ ըստ ամիսների և արժույթների։
Ընտանիքը հզոր սոցիալականացման համակարգ է: Առաջին միջավայրը, որը երեխային հրամցնում է սոցիալական, արժեքային նորմեր: Երբեք մի զարմացեք, եթե ձեր երեխան վատ արարքներ է անում, ագրեսիվ է, ստում է:
Մշակույթի նախարարությունը չի կարող միաժամանակ և՛ կինոյի, և՛ գրադարանների, և՛ թատրոնի ստրատեգիաներ մշակել: Այն պետք է հենվի մասնագետների վրա, որոնք իրեն առաջարկում են ճիշտ ստրատեգիա:
«Տարբերակներից մեկը շարժիչն աշխատեցնելն ու բենզինի միջոցով էներգիա ստանալն էր, որը թանկ է և աղմուկ է առաջացնում: Որոշեցինք արևային էներգիայով աշխատեցնել: Դրա համար թեք տանիք ստացանք, որպեսզի տեղավորենք արևային պանելները»,- ասաց մեր զրուցակիցը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը մի քանի օր առաջ, 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների հետ միասին, հրապարակեց նաև Հայաստանի համախառն ներքին արդյունքի տվյալները՝ առաջին եռամսյակի համար:
«Այստեղ խնդիրը Բաքվի վրա ճնշում գործադրելն է, և ճնշում գործադրելը բոլոր կողմերից։ Իսկ այսօր այդ ճնշումը թույլ է, պետք է այն ավելի ուժեղացնել»։
Իրանցիները հստակ գիտակցում են, թե իրականացնողներն ովքեր են, ովքեր են այդ իրականացնողներին հրահանգ տվողները և ովքեր են հրահանգ տվողներին հրահանգողները։
«Սովորաբար ներկրող ընկերությունները արտասահմանյան ուժեղ բրենդեր են ներկայացնում, որոնց հավելյալ ճանաչման խնդիր ապահովելու անհրաժեշտություն չկա»։
«Հայաստանն ու Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց ընտրվել են ՆԱՏՕ-ի կողմից` հատուկ հարաբերությունները խորացնելու համար, որովհետև դուք կարող եք դեսպան լինել ՌԴ-ի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները լավացնելու խնդրում: ՌԴ-ն դիտարկվում է՝ որպես ամենամեծ սպառնալիքը ՆԱՏՕ-ի երկրների համար, հատկապես` տեղեկատվական կամպանիաների առումով»,- ասաց Ֆրիկեն:
«Հայաստանում մենաշնորհները բնական մենաշնորհների ոլորտներում են՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման, և պետությունը երբ կոնցենսիոն կառավարման է հանձնում այս կամ այն ոլորտ, այդ ոլորտները, օրինակ՝ օդանավակայան, երկաթգիծ»,- պարզաբանեց նա։
Ամենևին մտադրություն չունենալով մատների վրա ոմանց մանրամասն բացատրել տարրական ճշմարտություններ, կուզենայինք զուտ մի քանի կետով անդրադառնալ այն կարևորությանը, որն ունի Կատարը՝ մեր երկրի աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի տեսանկյունից:
«Մենք սահմանակից ենք Մերձավոր Արևելքի հետ, և այս իմաստով, մեծ հաշվով՝ որևէ բան չի փոխվել. այդ ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում կար և կա, բայց ակնհայտ է, որ խուճապային տրամադրություններ մեր հասարակության մեջ սերմանելն էլ սխալ է։ Հայաստանը որոշակիորեն պետք է բարձրացնի զգոնության մակարդակը, հատկապես՝ սեփական սահմանների մատույցներում, նաև՝ իրանցիների հետ սերտ համագործակցության միջոցով»։
«Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, քանի դեռ մեր երկրում կոռուպցիայի խնդիրը լուծված չէ, հանձնաժողովը բացարձակ սրբերից էլ բաղկացած լինի, այդ սրբերը մի ամսվա մեջ դառնալու են լյուցիֆերներ: Խաղի կանոնը սա է և քանի դեռ այն չի փոխվել, որևէ բան չի փոխվելու»:
«Ես կարծում եմ, որ վերջին շրջանի ռեպրեսիվ ապարատի ուժեղացումը՝ ձերբակալությունները, որոնք երեկ էլ եղան, և ոչ միայն՝ քաղաքական ընդդիմախոսների, այլև՝ տեղի բնիկ ժողովրդի ներկայացուցիչների մակարդակով, ցույց են տալիս, որ փորձելու են հնարավորինս ռեպրեսիվ մեթոդներով պահպանել վերահսկողությունը գործընթացների վրա, մինչև հասկանան, թե որո՞նք են դրա հնարավոր լուծումները»։
«Գնդակոծել են երեկոյան 21:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում: Նախորդ անգամվա պես նորից ընդհատումներով կրակել են «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից եւ հրաձգային զենքերից: Փառք Աստծո, էական վնասներ չունենք: 1-2 նյութական վնաս ունենք՝ դարպաս, տանիք, իսկ գիշերը խաղաղ է եղել»,- ասաց համայնքապետը:
Եթե ամեն ինչ նույն տեմպով շարունակվի՝ հաշվի առնելով նաև շինարարության ոլորտի անկումն ու ցեմենտի նկատմամբ ներքին պահանջարկի նվազումը, չի բացառվում, որ մոտ ապագայում չունենանք ցեմենտի արտադրություն և ինքներս վերածվենք ցեմենտ ներմուծող երկրի։
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։
Ինչպե՞ս պարզել՝ ո՞րն է կրթության համակարգի առավել օբյեկտիվ գնահատականը։ Եվ արդյո՞ք չափազանցված է այն տեսակետը, որ Հայաստանի կրթական համակարգը լավ վիճակում չէ։
Հասկանալի լինելու համար, թեստերում ներառված որոշ բառեր օգտագործելիս՝ կներկայացնեմ դրանց բացատրությունը: Նախապես ներողություն խնդրելով այն ընթերցողներից, ովքեր գիտեն այդ բառերի իմաստը, բնականաբար:
«Մենք ավելի քիչ ագրեսիվ ենք, որովհետև հիմա կանայք ավելի ուժեղ են և ավելի շատ բան են վերցրել իրենց ձեռքը։ Գիտնականներն ապացուցել են, որ բռնության մակարդակը նվազում է, բայց նույնը չենք կարող ասել ընտանեկան բռնության մասին»։
Նախագիծը ղեկավարելու է Մարալ Մկրտչյանը, որը միջոցառման ընթացքում նշեց, որ այս ծրագրի միջոցով կունենանք մի այնպիսի սերունդ, որ կկարողանա Հայաստանը դարձնել աշխարհի դիզայնի կենտրոններից մեկը:
«Դա ես ընդունում եմ՝ որպես անձնական կարծիք, և ոչ թե՝ Դաշնակցության դիրքորոշում: Կարծում եմ` այդ տերմիններից պետք է մի քիչ զգույշ լինեն, առավել ևս, երբ դա ԱԺ ամբիոնն է, և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեր գործընկերները պետք է ձեռնպահ մնան նման տիպի տերմինոլոգիայից: Հաճախակի ենք նման ժարգոնային բառապաշարի մենք ականատես լինում, որին ես շատ դեմ եմ»:
«Խնդիրը բոլորը լավ գիտեն՝ «անթրաշ», «չստիկով», սիգարետը բերանին, մարդուն տեղափոխում են Մալաթիա-Սեբաստիայով՝ Երևանյան լիճը ներկայացնելով որպես Սևանա լիճ, տարբեր սակագներ կիրառելով և այլն»:
Առհասարակ, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ քիչ է շփվում: Համենայնդեպս՝ նախագահի պաշտոնում, և հատկապես՝ հայ լրագրողների հետ: Բայց Տավուշում նա անհրաժեշտ համարեց պատասխանել ընդամենը մեկ հարցի, իսկ այդ մեկ հարցը վերաբերում էր Կարեն Կարապետյանի հանդեպ վերաբերմունքին: Բնականաբար, ոչ հարցը, ոչ էլ պատասխանը պատահականության արդյունք չէին:
«Մի անգամ USAID-ը կոնֆերանս էր կազմակերպել Երևանում, որի ժամանակ ներխուժած ակտիվիստների մեջ, ի զարմանս ինձ, ես տեսա նույն «գրանտակերներից» ոմանց»։
Դիտարկմանը, որ ծխողները բողոքում են, որ պետք է ոչ թե արգելել փակ տարածքներում ծխելը, այլ ստեղծել ծխողների և չծխողների համար հասարակական վայրեր, Հ.Հակոբյանը նշեց, որ ծխելը լրիվ արգելելը ճիշտ չէ, քանի որ ծխողն էլ ունի մարդու իրավունքներ ու ազատություններ, չծխողն էլ:
Թե ինչպե՞ս կազդեն այդ փոփոխությունները մեր տարածաշրջանի, Ղարաբաղյան հակամարտության, ԵԱՏՄ-ի վրա, քաղաքագետը նշել է. «Ոչ մի կերպ ազդեցություն չի ունենա։ Այդ հարցերում Ռուսաստանի և այն ռեժիմի շահերը, որ կգա Պուտինից հետո, կմնան նույնը՝ ամեն կերպ պահպանել հակամարտությունը, որպեսզի ազդեցության լծակներ ունենա և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա»։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ բժշկական հաստատությունների մասնավորեցման խնդրին։ Նա թվարկեց մասնավոր և առաջատար բժշկական հաստատությունների անունները և նշեց. «Կարո՞ղ եք պետական մի բժշկական հաստատության անուն տալ, որ կարող է ոտք մեկնել այս հաստատությունների հետ և մրցակցել»։
«Պետության հնարավորինս արագ զարգացման համար, կարծում եմ, Սերժ Սարգսյանը պետք է ամբողջությամբ նվիրվի պետության հետագա կառավարման գործին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը` միաժամանակ հավելելով, որ բարձր է գնահատում Կարեն Կարապետյանին: