Մհեր Գրիգորյանը և ՄԹ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը շեշտել է Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել դրանց զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031