«Մեր բանակի գլխավոր բացթողումը ժամանակի կորուստն է, մենք շատ ենք ժամանակ կորցնում ոչինչ չանելու վրա»։
«Ես հասկացա, որ մեքենաները բերելու ենք մեր անունով ու առք ու վաճառքից 1.5 տոկոս հարկ ենք վճարելու: Դա խնդիր է առաջացնելու: Ո՞վ է որոշել շուկայական գները՝ չգիտեմ: Մարդ չգիտի, թե մեքենայի վրա ինչքա՚՞ն գումար կծախսի, եկամուտն ինչքա՞ն կկազմի, որ դրա համար 1,5 տոկոս հարկ վճարի»:
«Կարծում եմ՝ շեշտադրումն այնպես պետք է անենք, որ եղած փոխգործակցությունն է՛լ ավելի խորացնենք, սա գուցե ավելի իրատեսական գաղափար է։ Պետք է համապարփակ ձևով մոտենալ այս հարցին և տեսնել՝ կա՞ անհրաժեշտություն, կարող է այս պահին դրա անհրաժեշտություն ավելի քիչ լինի, կամ՝ հակառակը»,- եզրափակեց Դ. Բաբայանը։
«Տղերք, Արցախի պրակտիկ ներգրավման հարցը վաղուց է լուծված: Ձեր վարչապետն էր, կուրծք ծեծելով, խոստանում խնդրի քաղաքական լուծում՝ Արցախի վերադարձ բանակցային սեղանին: Փառք ու պատիվ կլիներ ձեզ, եթե կարողանայիք լուծել այս հարցը, բայց հայ հասարակությանը երկարականջ չորքոտանու տեղ մի դրեք: Ժողովրդին ուղիղ ասեք, որ հերթական դատարկ խոստումն էիք տալիս ու տապալել եք նաև այս հարցը»:
«Փորձ է արվում հանրությանը շփոթության մեջ գցել և ասել, որ հարկային բեռը շահութահարկի մասով նվազում է՝ դառնալով 18 տոկոս, այնինչ ընդհանուր դառնում է 23 տոկոս»:
Երկրորդ օրն է` մեր հասարակության քննարկման թիվ 1 թեման ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ- ի կալանավորված անձ, haynews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահն է:
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Արցախի Հանրապետության բանակը ներգրավված չի եղել մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցող հետընտրական դեպքերին:
Հայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները: «Եռաբլուր» պանթեոնում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ձեզ համար էլ է երևի ծիծաղելի, այսինքն՝ այսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի նորից մնա վարչապե՞տ, մի քիչ ծիծաղելի է… ի՞նչ է նշանակում՝ սահմանադրական կարգը տապալել են։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդն ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»։
«Ովքեր խոսում են, որ ժողովրդին պետք է պատրաստեն խաղաղության, համոզված եմ, հորդորում եմ և առաջարկում, որպեսզի համապատասխան ինստիտուտները, համապատասխան երկրի ղեկավարները, նախ՝ տարածաշրջանում կնքեն խաղաղության պայմանագիր»։
Ռուսական գազի թանկացման պայմաններում հաճախակիացել են քննարկումները, որ իրանական գազը կարող է ավելի շահավետ լինել Հայաստանի համար:
«Վիեննայի հանդիպման ձևաչափը ողջունելի էր, և շարունակականության դեպքում գուցե հաջողություններ գրանցվեին, սակայն այդ ձևաչափը չպահպանվեց»:
Փաստաբանների պալատը հունվարի 29-ին փաստաբանների ակումբի նիստ է հրավիրել՝ քննարկելու ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
«Ի զարմանս մեզ, մյուս նախարարությունները չէին զգուշացվել, Տնտեսական զարգացման նախարարությունը պարտավոր էր զգուշացնել, քանի որ հանդիպմանը պետք է ներկա լինեին շահագրգիռ հինգ նախարարություններ։ Հանդիպմանը մասնակցում էին երկու փոխնախարար, որոնք կարծես թե շատ վատ էին տրամադրված այդ առաջարկվող ծրագրերին»,:
Ըստ նրա՝ Սևանից հավելյալ ջրառ են իրականացնում ոռոգման նպատակով, մինչդեռ ոռոգման ոլորտի վիճակն աղետալի է, այստեղ կորուստներն ավելի շատ են, քան ջուրը, որը վերցնում են Սևանից։
«Ավտորիտար Իրանի» մասին պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթի հատվածը, կանխատեսելիորեն մեծ աղմուկ առաջ բերելով և բուռն քննարկվելով, նույնքան կանխատեսելիորեն արագ մոռացվեց՝ տեղը զիջելով ընթացիկ այլ թեմաների քննարկմանը:
«Այսօր ցանկացած քաղաքական ուժ լավ գիտի, թե իր գլխին ինչ կարող է «կոտրվել», եթե նման դավաճանական քայլ անի՝ թուրքին զիջումներ անի՝ առանց փոխադարձ ինչ-որ զիջումների»։
Լուրջ խնդիր կա թաքնված վարկային գնի հետ կապված։ Երբեմն տրամադրվող վարկերն այնպիսի պայմաններ են պարունակում, որոնք էապես ավելացնում են դրանց սպասարկման արժեքը։ Շատ դեպքերում տեղյակ չլինելով նման ծուղակների գոյության մասին, հետագայում վարկառուները կանգնում են ծանր կացության առջև։
Ազգային ժողովի նախկին նախագահ, 6-րդ գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ նախագահի տեղակալ, կուսակցության Ավագների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը՝ պաշտոնը դադարեցնելու օրվա՝ 2019թ. հունվարի 14-ի դրությամբ:
«Ֆորմալ առումով Երևանի ՋԷԿ-ը չի էլ օգտագործում ռուսական գազը, նա օգտագործում է իրանական գազը, արտադրում է էլեկտրաէներգիա և հետ ուղարկում Իրան»։
«Այսօր Թուրքիայից Հայաստան կարտոֆիլ են բերում 160 դրամով, որն աղբ է, ոչ թե կարտոֆիլ։ Մինչև գարնանացանը՝ մարտ ամիս, մենք պետք է կարտոֆիլ սպառենք, ինչի՞ մասին են մտածում»։
Ցավոք, այսօր կան մարդիկ, ովքեր մտածում են, որ, եթե մարդը հեղափոխությունից հետո է պաշտոն ստացել, ուրեմն լավ մասնագետ է։ Համենայնդեպս, ԵՊՀ-ում սպասվում են հետաքրքիր զարգացումներ։
«Երկու դեպքում էլ իրավիճակը պետք է ուղղվի: Մենք ունենք 30 տարվա կոնցեսիոն դիվանագիտություն: Մենք կարող ենք ավելի ուժեղ լինել, առանց պատերազմելու»,- այս համոզմանն է Կայծ Մինասյանը:
«Ուսումնասիրել եմ սնանկության գործընթացը, մասնավորապես՝ նոր տեղեկություններ կային, որ բարձրարժեք սարքավորումներ են վաճառվում իրականից մի քանի անգամ ավելի ցածր գներով, որը «Նաիրիտի» նախկին աշխատակիցների մտահոգությունն էր առաջացրել»:
«Չավուշօղլուն նաև դեկտեմբերին ելույթ ունեցավ ու առաջ քաշեց Արցախի հարցը, բայց այս ելույթում ասաց, որ մենք չպետք է հաշվի առնենք միայն շահերի խնդիրը, պետք է ավելի նախաձեռնողական լինենք: Կարծում եմ՝ Թուրքիայի նախապայմաններն ավելի շատ ադրբեջանական լսարանին շոյելու խնդիր ունեն»:
«Թեպետ Մանվել Գրիգորյանը միշտ ասել է, որ Հայաստանին դատի չի տալու և Մարդու իրավունքների եվրոպական դատարան չի դիմելու, սակայն նրա հիվանդության հետ կապված՝ իմ պարտավորությունն է՝ բարձրաձայնել, որ մտնելու ենք միջազգային ատյաններ։ Այսինքն՝ միայն նրա հիվանդության հետ կապված՝ կդիմենք ՄԻԵԴ»:
Կյանքի 87-րդ տարում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը:
Երեկ աշխատանքային այցով Ռուսաստանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով, ապա լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել։ Որքան էլ իշխանությունները փորձում են Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցը մեկնաբանել՝ որպես հաղթական, իրականում, սակայն, այն հերթական չստացված, ձախողված այցն էր։
Պետբյուջեից պետական գերատեսչությունների հատկապես բարձրաստիճան ղեկավարությանն աստղաբաշխական թվերով պարգևատրումների թեման իրավացիորեն հասարակության լայն շերտերի դժգոհությունն է առաջացրել։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի տասնյակ աշխատակիցների պարգևատրելու համար քաղաքային բյուջեից 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել:
Ինչպես օրերս տեղեկացրել էին լրատվամիջոցները, Վենետիկի հանձնաժողովի ոչ բարենպաստ դիրքորոշման պատճառով վերջին շրջանում լարվել են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավար Գագիկ Հարությունյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները: