Բանակում 8 ինքնասպանության դեպքը կանխվել է ճիշտ և կազմակերպված աշխատանքի արդյունքում. Գաբրիել Բալայան

Փետրվարի 18-ին ԱԺ-ում աշխատանքային փակ քննարկումից հետո Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակում տեղի ունեցած վերջին դեպքերին՝ նշեց, որ 2019 թվականի հունիսից մինչև օրս բանակում 8 ինքնասպանության դեպք է կանխվել։

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով՝ այդ 8 զինվորի կյանքը հաջողվել է փրկել ճիշտ և կազմակերպված աշխատանքի արդյունքում։

«Երբ զեկուցվել է, որ այս կամ այն զինվորի մոտ ինչ-որ խնդիր են տեսնում, տարվել է համապատասխան աշխատանք, և ինքնասպանության դեպքերը կանխվել են, այսինքն՝ այդ զինվորին մարտական հերթափոխության մեջ չեն ներգրավել, հոգեբանական զրույց են տարել նրա հետ, այդ թվում՝ մեր հոգևորական ծառայությունն է շատ օգնում, շատ դեպքերում գնդերեցներն էլ են օժանդակում և համապատասխան հոգեբանի դեր տանում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գ. Բալայանը։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին, ըստ որի՝ քաղաքացին կարող է պետական բյուջե վճարել 10 մլն դրամ և բանակում չծառայել, Գաբրիել Բալայանը նշեց, որ, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պնդում է՝ նման նախագիծը Հայաստանի համար չէ և կիրառելի չէ։

«Պատգամավորի հետ խոսել ենք, գործընկերային հարաբերություններ են, և որևէ խնդիր չեմ տեսնում, աշխատանքային կարգով քննարկել ենք»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Գաբրիել Բալայանը նշեց, որ այժմ համեմատաբար հանգիստ է, իսկ կրակոցներ միշտ լինում են, որոնք ստանում են համարժեք պատասխան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829