Կավե արձանի փոխարեն` գիպսե արձան․ Գագիկ Ա Բագրատունու արձանի փոխակերպումը՝ ֆոտոշարքով
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ահազանգել էր, որ Ազգային պատկերասրահի դիմաց տեղադրված Գագիկ Ա Բագրատունի արքայի արձանը վնասվել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ լվանալու հետևանքով։

Մեսրոպ Մանուկյանը թանգարանի աշխատակիցներին հարցրել էր, թե որտեղ է արձանը, նրանք էլ հայտնել են, որ արձանը գտնվում է վերականգնման փուլում։ Երեկ պատմության թանգարանը հայտարարություն է տարածել, որ արձանը վերականգնվել է: Սակայն կավե արձանի փոխարեն տեղադրվել է նոր՝ գիպսե արձան։

«Գագիկ Ա Բագրատունու՝ արքայի գիպսե արձանը ամրակայվել և վերատեղադրվել է Հայաստանի պատմության թանգարանի մուտքի դիմաց։ Ամրակայման աշխատանքներն իրականացվել են Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման լաբորատորիայի մասնագետների ներգրավվածությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արձանի կառուցվածքային ամրությանը և գեղագիտական տեսքի պահպանմանը։ Այժմ մեր այցելուները կարող են տեսնել Գագիկ 1-ին արքայի արձանը՝ ավելի բարեկարգ և ամրակայված տեսքով»,-տեղեկացրել են Պատմության թանգարանից։

