«ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ այն պատգամավորները, որոնք կարծում են, թե այս նախագծից ավելի արդյունավետ նախագիծ կարող են բերել, որը չի հակասի Սահմանադրությանը, այդ առաջարկները կընդունենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վեթինգ չիրականացրեցին, փոխարենը՝ բերեցին ապօրինի հարստացումը քրեականացնելու վերաբերյալ նախագիծը:
«Երեկ Ախուրյանի տարածաշրջանում ֆերմերները հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դռան մոտ, պահանջում էին ոռոգման համակարգի բարելավում: Այնտեղ խայտառակ վիճակ է, Արփի լիճը գրեթե դատարկ է, գրեթե 8 միլիոն խմ ջուր հազիվ լինի, իրականում պետք է 100 մլն խմ լիներ, իսկ Արփին այդ տարածաշրջանին ոռոգմամբ է ապահովում,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Սիրիական լարվածության ֆոնին Պուտին-Էրդողան բանակցություններից առաջ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որից հետո Չավուշօղլուն Twitter-ի իր էջում գրել էր. «Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Մինչ կառավարության ղեկավարը շրջում էր փողոցներով և սելֆիներ անում քաղաքացիների հետ, իսկ առողջապահության նախարարը հեգնանքով էր խոսում չինական վիրուսի մասին, այն անարգել մտավ Հայաստան։ Որ որևէ երկիր ապահովագրված չէ այդ վտանգից, այդպես էլ կա։ Բայց մի՞թե կարելի էր այդքան անփույթ վերաբերվել մի խնդրի, որն արդեն հասցրել է հազարավոր մարդկանց կյանքեր խլել։
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը նեղացած չէ, շարունակում է համերգներ ունենալ, սակայն դրանք չեն նկարահանվում, որովհետև կայանում են երկիրը պահող մարդկանց՝ զինվորների համար, իսկ այն, ինչ այսօր հարգի է, իր արվեստի հետ որևէ աղերս չունի։ 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց երգչուհին՝ նշելով, որ չի էլ փորձել հասկանալ, թե ի վերջո 2018 թվականին հասարակության մի հատվածը մերժեց երգչուհի՞ Շուշան Պետրոսյանին, թե՞ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին։
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը հասարակության շրջանում կորոնավիրուսի հետևանքով խուճապ չի տեսնում, խուճապը, ըստ նրա՝ ավելի շատ վիրտուալ տիրույթում է:
Տնտեսությանն առնչվող որևէ թեմայով պետական մարմինների աշխատանքի գնահատման համար առավել կարևոր է ուսումնասիրել կատարված աշխատանքը, քան դիտարկել միայն արձանագրված թվային ցուցանիշները՝ աճերը կամ անկումները, քանզի այս թվային արձանագրումները միշտ չէ, որ գործադիր մարմնի գործունեության ուղղակի հետևանքն են։
Այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Շուշան Պետրոսյանն է: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:50-ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում նախատեսված են նրա հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին շաբաթների ընթացքում օրեցօր սրվող ռազմական էսկալացիայի ֆոնին և Մոսկվայում նախատեսվող Պուտին-Էրդողան բանակցություններից առաջ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մի շարք վերլուծաբաններ անհանգստացնող են որակում:
Հարցին՝ դեղատներից դիմակներ չի՞ կարողացել ձեռք բերել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը դրա կարիքը չունի. «Ես ասում եմ, բարի մարդկանց այդ հիվանդությունը չի կպնում: Եթե մարդիկ լսում են առաջարկները, ուրեմն բարի պետք է լինեն ու այդ ամենը կատարեն, այլ ոչ թե արդարանան, արդարանում են միայն թույլ մարդիկ: Բոլորս էլ գիտենք, որ Իրանից Հայաստան են եկել մեր հայրենակիցները, իհարկե, պետք է գան, սա նրանց հայրենիքն է, բայց այսօր դուք էլ գիտեք, որ կորոնավիրուսի կարանտինը երկու շաբաթ է, ուրեմն պարտադիր էր, որ այդ մարդկանց կարանտին տանեին, դիագնոզը վերցնեին, սա էլ հո տնտեսություն չի, որ չկարողանան հասկանալ, ձեր ցավը տանեմ, սա հասարակ բան է: Միայն թողնես՝ արդարանան, չի կարելի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
«Կարող եմ ասել, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, գործն իրավական մարմինների տիրույթում է, իրենք թող քննեն և իրենց կարծիքը հայտնեն, այնպես որ՝ ավելացնելու այլ բան չունեմ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցւթյան ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի և հարցին, արդյո՞ք այդ շենքերի կառուցման հետ կապված որևէ առնչություն ունի:
Կիրակի օրը Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Հաստատվեց պաշտոնապես։ Հասարակության շրջանում, ոչ առանց հիմքի, կասկածներ կան, որ իրականում վարակման դեպքեր եղել են ավելի վաղ, սակայն պաշտոնապես դրա մասին հայտարարվել է միայն մարտի 1-ին՝ այդ օրը հայտարարված երթը չեղարկելու համար։ Անկախ ամեն ինչից, արդեն երկու օր է՝ հասարակությունն ապրում է խուճապային տրամադրություններով, ինչի վկայությունն են նաև դեղատներից՝ դեղեր, սուպերմարկետներից՝ մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելու դեպքերը։
Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ կորոնավիրուսից ավելի լուրջ վտանգ է Հայաստանում «քաղաքական կորոնավիրուսի» ի հայտ գալը. «Հանրաքվեն կորոնավիրուսով չեղարկել-չչեղարկելու հարցը չէ հրատապ, ավելի հրատապ է հանրաքվեն նեղ հարցի շուրջ անցկացնելու փաստը: Ի սկզբանե դեմ եմ եղել նման հանրաքվեի կազմակերպմանը, որովհետև այլ խնդիր է, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ այս կազմը պետք է վաղուց հրաժարական տային, ոչ միայն՝ որովհետև դա պահանջում է հասարակական ընդհանուր մթնոլորտը, այլ նաև՝ նրանք չունեն և չեն ունեցել հասարակական վստահությունը: Բայց միևնույն ժամանակ՝ դեմ եմ խնդիրն այս կարգով լուծելուն և լուրջ պետական խնդիրը նեղ անձնական խնդրի վերածելուն: Երկրորդ՝ ես այն համոզմանն եմ, որ այդ և այլ խնդիրներին պետք էր անդրադառնալ հեղափոխությունից անմիջապես հետո՝ նոր Սահմանադրության ընդունմամբ»:
Արդեն 100-ից ավելի քաղաքացիներ ենթարկվել են թեստավորման, ուստի վարչապետի հայտնած տեղեկությունը, թե սպասում ենք 9 թեստավորման պատասխանի, պետք չէ դարձնել խուճապային տրամադրությունների պատճառ, սա նորմալ բնականոն գործընթաց է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը։
«Գիտեք՝ պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում՝ մարդու իրավունքների պաշտպանություն: Դա իրապես ապազգային գործունեություն է, որովհետև մենք համամարդկային արժեքի հետ գործ ունենք: Կապ չունի՝ մարդն ազգությամբ հա՞յ է, թե՞ այլ երկրի ներկայացուցիչ է, մարդու իրավունքների պաշտպանները պետք է պաշտպանեն անհատի իրավունքը: Դրա համար ազգային հատկանիշ դնել մարդու իրավունքի պաշտպանի վրա՝ խորը մոլորություն է»:
168.am-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից հայտնեցին, որ 2019 թվականին ստացվել է ռեադմիսիոն 921 հայց՝ 1746 անձի վերաբերյալ, դրական պատասխան է տրվել 86.20 տոկոսի մասով, 241-ի վերաբերյալ՝բացասական: Ընդ որում, ստացված 921 հայցից 870-ը ԵՄ երկրներից է, 51-ը՝ ՌԴ-ից:
ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ներդրվել է ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը, որի հիմքում ընկած է գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կայունությունը: Եթե 2019թ. աշնանը 2020թ. գյուղատնտեսական սեզոնի համար «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարում» ռիսկերից ապահովագրվում էին 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ապա 2020թ. փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաև խնձորը, դեղձը, աշնանացան գարի (ցորեն և գարնանային գարի) ցորենը:
Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսի հետ կապված՝ մեկուսացվել է 32 անձ, նրանց մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում։
Արդարադատության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ արդարադատության նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը և ԱՆ Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանն այսօր ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին:
168.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն այսօր բարձր պաշտոնի է նշանակվել «Գազպրոմ» ՀԲԸ-ում: Նա կզբաղեցնի «Գազպրոմ»-ի Վարչության նախագահի տեղակալի խորհրդականի պաշտոնը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին հայտարարելուց հետո դեղատներում բժշկական դիմակների դիֆիցիտ առաջացավ: Մարդիկ սկսեցին ահազանգել, որ դեղատներում դիմակներ չկան, իսկ լինելու դեպքում էլ՝ դրանք մի քանի անգամ թանկացել են:
«Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։ Եթե ինչ-որ մարդիկ իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։ Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։
Հնարավոր չէ բոլոր ուղղությունները փակել, մենք դիտարկում ենք միայն ամենառիսկայինները․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այս տարի 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու մտադրությունների մասին։ Թեև մասնագետները դրա համար բավարար հիմքեր չեն տեսնում, այնուհանդերձ բարձր տնտեսական աճ ապահովելու մեկնարկը տրված է։
Կառավարությունը որոշել է Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցիչ կամ մաքսային կցորդ պահել՝ ցույց տալու համար, որ մտածում է բեռնափոխադրողների մասին։ Նա պետք է զբաղվի անցակետում առաջացող խնդիրների արագ արձագանքմամբ։
Հասկանում եմ, որ որոշող ընդունողները և կառավարողներն ամենայն հավանականությամբ ներդրումների հետ կապված որևէ բան չունեն ասելու և ժամանակ շահելու համար պատճառաբանություններ են բերում, որոնց մեջ մտնում է ամեն ինչ, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի խնդիրը։ Ակնհայտ է, որ այս ամենն իրավական չէ, և այս ամենի մասին խոսելը պարզապես անիմաստ է, որևէ տրամաբանական վերլուծության չի ենթարկվում։ Նման տրամաբանության պարագայում ներդրողը որևէ պարագայում ռիսկի չի դիմի տվյալ երկրում գործունեություն ծավալելու համար։
«Իդլիբում իրադարձությունների զարգացման երկու սցենար կա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով սիրիական Իդլիբ շրջանում վերջին շաբաթներին զարգացող իրադարձություններին ու դրանց անդրադարձին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վրա:
Պատմությունն ու անցյալն աշխարհին տվել է մեծ թվով թագավորներ, զորավարներ ու կայսրեր, ովքեր իրենց կատարած բացառիկ աշխատանքով ու նվաճումներով՝ մինչ օրս շարունակում են մնալ մեծ, երբեմն՝ նաև անգերազանցելի։ Այդ փառավոր մատյանում իր անունը ոսկե տառերով գրեց Նապոլեոն 1-ին Բոնապարտը։ Նա կարողացավ ստեղծել հզոր կայսրություն, դնել ներկայիս Ֆրանսիայի հիմքերը։ Թերթելով Նապոլեոն Բոնապարտի կյանքի ու կենսագրության էջերը՝ հանդիպում ենք շատ տխուր, դրամատիկ ու ողբերգական էջերի։