Անգլերեն լեզվի Collins բառարանը անվանել է տարվա բառը
Անգլերեն լեզվի Collins բառարանը, որը հրատարակվում է Մեծ Բրիտանիայում, «վայբքոդինգ» (vibe coding) բառն անվանել է 2025 թվականի բառ:
«Վայբքոդինգն արհեստական բանականության օգտագործումն է՝ համակարգչային կոդ գրելուն օգնելու համար, որը հիմնված է առաջադրանքի՝ բնական լեզվով նկարագրության վրա»,- նշվում է բառարանում։
Նշվում է, որ այս տերմինն արտացոլում է «լայն մշակութային տեղաշարժ դեպի արհեստական բանականության օգտագործումը առօրյա կյանքում»։

