Ադրբեջանում ՀԿ-ներն ակտիվացնում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» ֆեյք թեմայով գործունեությունը

Բաքվում այսօր տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպել էր «ՀԿ-ներին պետական ​​աջակցության գործակալություն»-ը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նույնիսկ հետպատերազմական ​​շրջանում մենք տեսնում ենք, որ Հայաստանի և հայկական սփյուռքի որոշ ուժեր շարունակում են Ադրբեջանի պատմությունը կեղծելու փորձերը։ Այս երեսպաշտությունը պահանջում է, որ մենք ավելի զգոն լինենք։ Ադրբեջանական ՀԿ-ները պետք է ավելի ակտիվացնեն իրենց գործունեությունն Արևմտյան Ադրբեջանի թեմայով։ Ադրբեջանցիների խաղաղ վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է», – ասել է քննարկման մասնակից Ֆուադ Մամեդովը։

«ՀԿ-ներին պետական ​​աջակցության գործակալության» գործադիր տնօրեն Այգյուն Ալիևան էլ հայտնել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ նախագծերի թիվը 2022 թվականի 24-ից աճել է մինչև 51՝ 2025 թվականին, և այս հարցը կմնա առաջնահերթություն 2026 թվականի համար։

Մասնակիցները ներկայացրել են նաև մտացածին «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված քարտեզներ, գրքեր, վավերագրական ֆիլմեր և նախագծեր։

Տեսանյութեր

Լրահոս