Այս փաստաթուղթը մի շարք խնդիրներ է մեզ համար ենթադրում, և հարցը չի վերաբերում միայն այդ տարածքներին, որ մենք կորցնում ենք. բացի այդ՝ այս փաստաթղթով մի շարք քաղաքական հետևանքներ ենք մեզ համար բերում՝ ի դեմս նրա, որ Հայաստանը փաստացի իրեն ագրեսոր է ճանաչում։ Այսինքն՝ եթե ՀՀ վարչապետն իրեն լիազորված է համարում զիջել Արցախի այս կամ այն տարածքը, նա ընդունում է, որ ինքն է զբաղեցրած եղել այդ տարածքը, և բոլոր հետևանքները, այսպես կոչված՝ օկուպացիայի, ինքն իր վրա է վերցնում: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը խոսում է Հայաստանից նյութական փոխհատուցում ստանալու մասին: Եվ այդ օրակարգը նրանք առաջ են մղելու, չկասկածեք: Փաստացի, Հայաստանն այսօր իր վրա վերցրել է այնպիսի լիազորություններ, որոնք դուրս էին վարչապետի լիազորություններից, և դա մեծագույն հետևանքներ է ունենալու մեր երկրի համար:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ պատերազմական գործողությունների և եղած խնդիրների մասին իրենց խմբակցությունը տեղեկացել է ռազմաճակատում կռվող իր ծանոթների միջոցով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ Սահմանադրության, պետք է հետևի Սահմանադրության պահպանմանը, ուստի հիմա, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ոտնահարվում է Սահմանադրությունը, նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել այդ նույն Սահմանադրության պահպանությամբ, ուստի նրա երեկվա ուղերձը ես պաշտպանում և կիսում եմ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի երեկ ուշ երեկոյան հղած ուղերձին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Բողոքի ակցիաները, որոնք հիմա տեղի են ունենում՝ առանձնապես գաղափարական պետք էլ չէ, որ լինեն, դրանք ունեն շատ կոնկրետ խնդիր, որովհետև երկիրը խայտառակ պարտություն է կրել: Ավելին՝ իշխանությունը կրող վարչապետը ստորագրել է սեպարատ կապիտուլյացիայի համաձայնագիր։ Դրա նախադրալների մասին չէր խոսվում, առավել ևս 44 օրվա ընթացաքում հասարակությանը, ըստ էության, դեզինֆորմացիա էին մատուցում։ Եվ այնպիսի իրավիճակ մենք ստացանք, որ վիրտուալ աշխարհում Հայաստանը հաղթեց պատերազմը, իսկ իրականում պարտվեց»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ հսկայական տարածքային, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վնասներ ենք կրել և, ամենացավալին, հազարավոր զոհերն են։
168.am-ը դիմեց ԱԱԾ՝ ցանկանալով պարզել ազգային անվտանգության համար պատասխանատու այդ կառույցի դիրքորոշումը նշված խնդրի վերաբերյալ:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
Նոյեմբերի 10-ին ստորագրված Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ չարաբաստիկ հայտարարությունը և դրանով պայմանավորված՝ երկրում տիրող իրավիճակը, փաստորեն, ամենամեծ թվով հրաժարականների պատճառ է դարձել հատկապես ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում։
ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, որ օրերս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ընկերը չէ և իրեն չի ճանաչում, հետևաբար՝ պետք է բացատրի, թե ինչո՞ւ է հայտարարել, որ ընդդիմությունն իրեն ճնշել է, որ դուրս գա խմբակցությունից:
168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Կառավարության շենքի ճակատային հատվածի բոլոր մուտքերի դռներն ու պատուհանները պատվել են ճաղավանդակներով:
Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարո-ղությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի համապատասխանում։
Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 984 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870-ի։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի գիշերվա գրառմանը, ապա Արա Դեղտրիկյանն այն հրեշավոր որակեց. «Կինն էլ կարծեմ կիսվել էր իր էջում: Մարդը հիմա էլ քաղաքացիական պատերազմ է ուզում: Ոնց որ այնտեղ ջարդեց-փշրեց, հիմա էլ ուզում է այստեղ նույնն անել: Ասում եմ՝ վտանգված ենք մենք բոլորս, որովհետև այնպիսի մանիպուլյացիաներ, ոնց նա գիտի անել, ամեն ինչ կարելի է սպասել: Ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում: Մենք հիմա պետք է շատ զգոն և ուշադիր լինենք, գոնե համախմբվի այն հատվածը, որը գիտակից և մտահոգ է այս երկրի համար: Իր կողմնակիցները այս վիճա՞կն էին ուզում: Էն մարդիկ, որոնք սատարել են ու հիմա էլ սատարում են էդ մարդուն, ինձ համար դրանք թուրքից վերան են: Էլ արտաքին թշնամի թող չփնտրեն, թշնամին ներսում է»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը:
«Բոլոր նշաններից ելնելով՝ Շուշին հանձնել են, քանի որ կար դիմադրելու ռեսուրս, երբ Շուշին ընկավ, այդ շրջան այցելած բոլոր մարդիկ գիտեն, որ ափի վրա բացվում է Ստեփանակերտը, և կարելի է հեշտությամբ թիրախավորել։ Դա ամենաճգնաժամային պահն էր, և, թե ինչու հենց այդ պահին գնացին այդ համաձայնությանը, սա ևս հետաքրքրական հանգամանք է, քանի որ Ալիևը չցանկացավ վերացնել հայկական անկլավն ամբողջությամբ»,- ասաց Տարասովը։
«Այդ ո՞ր իրավունքով է ՀՀ վարչապետն իր ստորագրությունը դրել մի փաստաթղթի տակ, որով սակարկման առարկա են դառնում Լեռնային Ղարաբաղին պատկանող տարածքները։ Հիմա փոքր դետալ պետք է բացեմ՝ 90-ական թվականներից Հայաստանը մշտապես ասել է, որ Արցախի ժողովրդի երաշխավորն է, իսկ հակամարտության հիմնական կողմն Արցախն է։ Հիմա, երբ դու գնում և այդ հայտարարության տակ դնում ես քո ստորագրությունը, տարածքները վերադարձնելով, վաղը քո թշնամին օգտվելու է դրանից, որ դու ես եղել այդ տարածքների դե յուրե տիրապետողը, և այսօր արդեն Ադրբեջանը խոսում է Հայաստանից միլիարդավոր դոլարների փոխհատուցում ստանալու պահանջի մասին»,- ասաց Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ նվազագույնը, որը պետք է գոնե Փաշինյանը ստորագրեր, դա քաղաքական հայտարարությունն էր, իսկ իրավական մասով թղթի վրա պետք է դրվեր Արցախի նախագահի ստորագրությունը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կայացրած որոշմամբ մերժվեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին։
Քաղաքացիները ծափերով դիմավորեցին ազատ արձակված Աշոտ Մինասյանին
Արթուր Վանեցյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից կայացված որոշմամբ մերժվեց Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին։
Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճան Նիկոլը հրահանգել է փակել Facebook-ը Հայաստանում: Այս պահին քննարկումներ են ընթանում կապի օպերատորների հետ: Երբ խնդիրներ լինեն Facebook-ի հետ, իմացեք՝ տեխնիկական չէ»:
168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր, ինչպես յուրաքանչյուր հանրահավաքից առաջ, Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 168.am-ի տեսախցիկն այսօր ԱԱԾ մտնելիս ֆիքսել է նաև կառույցի նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
168.am-ի լրագրողի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Ազգային ժողովի (ԱԺ) դիմացի մուտքի հատվածից 8 ավտոբուս Բաղրամյան պողոտայով դեպի Կենտրոն շարժվում, ուր արդեն տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքը:
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայկական երկու պետությունները կապիտուլացիայի ենթարկելու համար մեղավորներ մի նշանակեք և մի փնտրեք, նրանք վաղուց հայտնի են’ ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը։
168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատի, մասնավորապես՝ Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Զարեհ Սարգսյանի որդու՝ հայտնի «Շիշ բռնող» մականունով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի միջոցով, ով սերտ կապեր ունի քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ, քրեական աշխարհին է հասցրել իր մեսիջները:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Աննա Նաղդալյանը։
Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկություն էր հրապարակել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ստորագրությամբ գրություն է ուղարկվել այն մասին, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի կունենա ԱԺ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։
Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճաններ էր փնտրում, հանձնարարականներ տալիս, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն էլ (ԱԱԾ) մեկը մյուսի հետևից հաղորդագրություններ էր տարածում հերթական դավաճանական գործունեությունը կամ լրտեսությունը բացահայտելու ու քրեական գործեր հարուցելու մասին:
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԱԺ–ում․ ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց. «2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, հատել էր, մեզնից առաջ չվերադառնալիության կետը, երբ որ ըստ էության հարցը մտել էր՝ տարածքներ՝ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ: Հիմա, եթե դուք ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, օրինակ, որ շատ-շատ հանրապետականներ էսօր ի ցույց են դնում 2018 թվականի իրենց գրառումները, կանխատեսումները և այլն, և այլն՝ ասելու, որ… որտեղ արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ հողեր են հանձնվելու, էս է արվելու, էն է արվելու, էն է արվելու»:
Սրբազանն ասել է, որ առաջիկայում պատրաստվում է վիրահատություն նպատակով մեկնել արտերկիր։
Պատերազմի մեկնարկից մինչև կապիտուլյացիա, բանակցային սեղանին դրվել են բազմաթիվ տարբերակներ, որոնք էականորեն շատ ավելի լավն էին, քան այն ինչ ստորագրեց։ Զրոյական կետը իր հրաժարականն էր՝ առանց պատերազմի վերադարձ բանակցությունների սեղան։ Հետո պատերազմի արագ ավարտն էր, աննշան զիջումներով և բանակցային սեղան վերադառնալու պայմանով, հաջորդը՝ մեկ շրջանի զիջումն ու բանակցային ճանապարհով հարցի կարգավորումն էր և այսպես շարունակ։