«Մենք դատական գործընթացներից չենք հրաժարվելու, բայց որպեսզի ճշմարտությունը դատարանում հաղթի, պետք է, որ այս վախի ու «ծածկադմբոցի» մթնոլորտը չլինի։ Տեսեք, այսօր 2 սրբազաններ բանտարկված են, մեզ համար ո՞ր հարցն է կարևոր, թատրոնի՞, թե՞ սրբազանների, իհարկե, սրբազանների հարցը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Արմավիրի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում այս տարվա ապրիլին Էջմիածնում դաժան ծեծի ենթարկված, այնուհետև օրեր անց հիվանդանոցում մահացած 22-ամյա Պարգև Հակոբյանի գործով առաջին դատական նիստը:
«Ռիսկը շատ մեծ է, որն առաջին հերթին վերաբերում է նրանց կյանքի անվտանգությանը, որովհետև կալանավայրերում կալանավորների վրա ազդելու բազմաթիվ տեսանելի և ոչ տեսանելի եղանակներ կան։ Մեկ գործ ունեմ, որն Ուկրաինայի դեմ շահել եմ, որտեղ կալանավորին սնդիկով թունավորել էին, նա շատ լուրջ հիվանդություններով է հիվանդացել։ Նաև՝ անձանց իրենց պաշտպանությանը նախապատրաստելու իրավունքն է, որը նման պայմաններում ռեալ չէ»,- ընդգծեց Արա Ղազարյանը։
«Մեզ մոտ նման մասնագիտություն չկա, մեզ մոտ որևէ բուհ նման մասնագետ չի պատրաստում, նման մասնագետներ ստեղծում է շուկան։ Օրենքի նախագծի վերաբերլալ, որն իրեն բերել էին, մենք շատ նկատառումներ ունեինք, տվեցինք տարբեր հուշումներ, նախ, որ այն գրելուց ճիշտ կլիներ՝ մեզ հետ էլ աշխատեին, որովհետև մենք ենք աշխատում։ Օրենքի անունը դրել են «ռիելթորի մասին» օրենք, բայց այն ռիելթորի մասին չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ Հարությունովը։
Օգոստոսի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։ Նիստից հետո ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որոշել են գնալ հերթական ընտրությունների, որը տեղի կունենա 2026թ. ամռանը։
«Ո՞վ չի ուզում խաղաղություն, բոլորն ուզում են, բայց խաղաղություն հայրենիքի ոչնչացման հաշվին՝ խաղաղություն չէ։ Բա իմ երկրի մեջ ես օտա՞ր դառնամ, օտարը գա տեր դառնա՞։ Այս բոլոր խնդրիների լուծումը մեկն է՝ ժողովրդական պայքար, այլ ձև չկա, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, պայքարի, շատ կներեք, բայց զոմբիի նման պառկել են։
Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է. 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին:
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովի համար զարմանալի չէ, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի կողմից նախաստորագրված «Խաղաղության պայմանագրի» փաստաթղթում որևէ կետ չկա՝ ինչպես Բաքվում պահվող հայ գերիների, պատանդների, այնպես էլ՝ Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվող հայկական մշակութային ժառանգության պահպանության ու արցախահայերի՝ Արցախ վերադառնալու մասին։
Ինձ ասել են, որ՝ մենք դուրս չենք գա, մինչև վերջին արցախցին, հայը դուրս չգա Արցախից, գաղտնիք չկա, սա է՝ իրենք մնացել են ու վերջում գերեվարվել են։ Հիմա եթե արցախցի չկար Արցախում, մնացել էին ռազմաքաղաքական ղեկավարությունը, ադրբեջանցիներն իրենց բռնել-տարել են։
2024 թվականի հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տարեց հայուհի է մահացել։ Նա այն քիչ հայերից է, որն Ադրբեջանի կողմից արցախահայերի բռնի տեղահանությունից հետո որոշել է մնալ Ստեփանակերտում։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերանորոգման աշխատանքները խիստ մտահոգություններ են առաջացրել հասարակության շրջանում։
«Հիմա որքան էլ ընկերությունների հետ աշխատենք, մեկ է՝ գյուղացուն, խաղողագործին Կառավարությունը պետք է աջակցի, դա կլինի սուբսիդավորման ծրագրով, թե գրավի տեսքով, պետք է իրենք որոշեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ ոտքի վրա զրուցել են Էրդողանի, Ալիևի և վերջիններիս կանանց հետ: Թե՛ Աննա Հակոբյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իրենց էջերում լուսանկարներ էին հրապարակել, որտեղ ջերմ զրուցում են Էրդողանի, Ալիևի և նրանց կանանց հետ։
Այսօր ԱԺ ֆինանսվարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին իշխանական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը պետպատվերի վերաբերյալ հարց ուղղեց` հետարքրքվելով՝ որևէ խնդիր կա՞, քանի որ մարզերում այդ խնդրի առնչությամբ հարցեր են ուղղում մարդիկ։
Արդեն 2 տարի է՝ Հայաստանում գործում է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ, ինչը ենթադրում էր, որ անձի ֆունկցիոնալության գնահատում են անցնում նաև հաշմանդամության կարգի համար կրկնակի դիմած անձինք։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը հստակ ասում է՝ այն առարկաները, որոնք դասագրքեր չեն ունենալու, նշանակում է, որ այդ առարկաները դպրոցներում չեն ուսումնասիրվելու։
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բարձրագույն ուսումնական հաստատություններում շատ մասնագիտությունների գծով դիմորդներ չկան։
Այսօր բռնի անհետացած անձանց միջազգային օրն է։ Այս առիթով անհետ կորած տղաների ծնողների ջանքերով կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում անհետ կորած տղաների ծնողները ոչ միայն ներկայացրեցին իրենց պատմությունները, այլև իրավական առումով մասնագետները ցույց տվեցին այն խնդիրները, որոնք պետք է լուծեն պատկան մարմինները։
«Մեր քոլեջն ունի 35 տարվա պատմություն, բայց հասցրել է արդեն լավ շրջանավարտներ տալ, մեր սաներից այսօր էլ շարունակում են իրենց կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Օրինակ, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի տնօրենը մեր առաջին շրջանավարտներից է եղել, Օպերային թատրոնի մեներգիչներից Արման Առաքելյանը… շատ անուններ կարող եմ թվարկել, ուրախությամբ ասեմ, որ Արմանը նաև իմ ուսանողն է եղել»,- հավելեց Նունե Մուրադյանը։
«Իսրայելի վարչապետը հստակ չի ասում, միայն ասում է, թե՝ «ես կարծում եմ՝ Քնեսեթն ընդունել է» և այլն, բայց Քնեսեթն այդպիսի բան չի ընդունել։ Հակառակը, մի քանի անգամ երբ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները վատացել են, ինչպես Միացյալ Նահանգներն էր նախկինում անում, մեջտեղ են բերել այդ հարցը, կամ հարցը Քնեսեթ երբեք էլ չի մտել։ Երբ Նեթանյահուին լրագրողը հարցնում է՝ «հիմա ի՞նչ, ընդունում է, նա պատասխանում է, որ «փաստորեն՝ այո»։
«Սա տիպիկ «թալիբանական» կառավարման ոճն է, իսկ այս մարդը «խալիֆ» է, ընդ որում, այս բառին ծանոթ մարդիկ կիմանան, թե ինչու եմ հենց «խալիֆ» ասում։ Այս մարդը երկրի վրա «աշխարհիկ ու հոգևոր միակ և բարձրագույն իշխանությունն է՝ Աստծո փոխանորդը»»։
Օգոստոսի 1-ից, ինչպես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր հայտարարել, հանրային տրանսպորտում մեկնարկել է այն քաղաքացիներին տուգանելու գործընթացը, որոնք օգտվում են ուրիշի տրանսպորտային քարտից կամ հրաժարվում են վճարում կատարել։ Արդեն մի քանի օր է՝ Քաղաքապետարանի աշխատակիցները մտնում են հանրային տրանսպորտ ու «ստուգում» քաղաքացիներին, ինչն էլ հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիների համար դարձել է մեծ գլխացավանք։
«Եթե նույնիսկ Ադրբեջանի դիրքից ենք նայում իրավիճակին, իրենք ավելի վատ պայմաններում են եղել 1994 թվականի ռազմական պարտությունից հետո, բայց չեն հրաժարվել իրենց շահերից ու իրավունքներից։ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ամեն անգամ ցանկացած վտանգի առաջ իր ձեռքերը բարձրացնելով՝ վերջում իր իշխանությունը պահելու է»։
«Ի՞նչ են պատրաստվում Ադրբեջանի հետ ստորագրել, ի՞նչ խաղաղություն, ո՞ր խաղաղության համար, որ մեր գերիներին ու պատանդներին արդեն հե՞տ են տվել, որ ՀՀ սուվերեն տարածքները վերադարձրե՞լ են, դրա համա՞ր են ստորագրում։ Ադրբեջանցին մտավ Կապան, մեր հային սպանեց, 2 օրում հանցագործին հետ տվեցին, բայց մեր անմեղ գերիներն ու ռազմագերիները մնացել են Բաքվում»։
«Ինչ ասեմ, մենք հո լուսնի՞ց չենք իջել, իրենց ձեռքը չէ՞, ինչ ուզում, այն էլ անում են։ Այդ տղան պետք է դատվի, հոկտեմբերի 15-ին նորից դատական նիստ է նշանակված, որ տնային կալանք տվեցին, սա չի նշանակում, որ ինքն անմեղ է, կամ պետք է չդատվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սամվել Մխիթարյանը։
«2020 թվականից այս կողմ պետական ապարատի ցանկացած ծառայող և առհասարակ ՔՊ-ից որևէ անդամ բավականին ու բավարար ժամանակ ուներ դուրս գալու, եթե մտածում էր, որ Փաշինյանը հակահայկական օրակարգ է առաջ քաշում։ Եթե չեն արել, նշանակում է, որ սպասարկում են հենց նրա շահը։ Եթե այդ մարդը բացահայտ, ի լուր իր թիմի ասում է, որ չկա մեկը, որ իր հետ չհամաձայնի, ապա ինչի՞ մասին է խոսքը։ Այնտեղ ուղղակի անթասիբ մարդիկ են նստած։ Սա արժեհամակարգային ինդիկատոր է»,- հավելեց Աննա Կոստանյանը։
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին ճեպազրույց ունեցավ, բայց նախապայման առաջ քաշեց, որ լրագրողների հետ ճեպազրույցը պետք է լինի ուղիղ մեկ ժամ։
«Ես 2018 թվականին չեմ իմացել, 2020-ին էլ, 2021-ին էլ, 2023 թվականին էլ չեմ իմացել, երբ իմացել եմ, դրանից կարճ ժամանակ անց ես դրա վերաբերյալ կոնկրետ վերաբերմունք եմ ձևակերպել»,- այս մասին Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ է իմացել, որ Վեհափառը «խախտել է կուսակրոնության ուխտը», որի մասին Նիկոլ Փաշինյանն է հայտարարել։
«Ինձ պահում է Արցախ վերադառնալու հավատը և երեխաներս։ Եղբորս և ամուսնուս զոհվելուց հետո, 2 օրը մեկ շտապօգնություն էր գալիս մեր տուն, հիշում եմ՝ մի անգամ ինձ այցելած տարիքով բժիշկներից մեկը ծնոտիցս բռնեց ու ցույց տալով երեխաներիս՝ ասաց՝ այս երեխաները, քեզանից բացի, որևէ մեկին պետք չեն, այդ խոսքերն ինչ-որ չափով ինձ սթափեցրեցին։ Ամուսնուս զոհվելուց հետո երկար ժամանակ տղաս չէր խոսում, առհասարակ որևէ բան չէր ասում, դա ևս ինձ սթափեցրեց։ Ինչ-որ փուլում ինձ մոտ «պրինցիպ» առաջացավ, ասացի՝ դիմացինս չպետք է տեսնի, որ ես լացում եմ կամ տխուր եմ։
Շուտով կլինի 2 ամիս, ինչ կալանավորված է արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը։ Նրան ձերբակալել էին 2 ամիս ժամկետով, օրերս քննչական խումբը դատարան միջնորդություն է ներկայացրել, որպեսզի երիտասարդի կալանքի ժամկետը երկարացնեն ևս 1 ամսով, միջնորդությունը կքննվի վաղը։