Վերջին 3 ամիսներին Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչների կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում։ Ադրբեջանական կողմի հռետորաբանությունն էլ աստիճանաբար ավելի է կոշտանում, ընդհուպ նրանց թիրախում է հայտնվել նաև Առաքելական եկեղեցին, քանի որ Կովկասի մուսուլմանների առաջնորդը հայտարարում է, որ «Առաքելական եկեղեցին սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»։
«Մենք նաև նպատակ ունեինք սրանով ուշադրությունը սևեռել Սյունիքի վրա, որովհետև հայրենաճանաչությունը հայրենիքը սիրելու ամենամեծ գրավականն է։ Այո, այսօր Սյունիքը Հայաստանի կարևոր դարպասն է, և մենք ուզում ենք, որ երիտասարդները չվախենան գալ Սյունիք, գան տեսնեն, որ իրենց հասակակիցներն այստեղ ապրում են։ Իրականում եղել են դեպքեր, երբ թիմերը հրաժարվել են մասնակցել, քանի որ Սյունիքը դիտարկել են որպես սահմանամերձ մարզ»,- շեշտեց Ալինա Գևորգյանը։
ԳԱԱ թղթակից անդամ, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանն այս թեմայի առնչությամբ շատ բաներ ասելու ցանկություն չունի, բայց մեկ բան հստակ է նրա համար՝ Առաքելական եկեղեցին հայ ազգի համար սրբություն է։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել կրթական ծրագրերին, կրթությունը համարելով տնտեսության հիմնասյուներից մեկը։
«Հիմա որ ատրճանակ են պահել թուրքի ուղղությամբ, թուրքը սատկե՞լ է։ ՀՀ իշխանություններին ադրբեջանական կողմից խաբում են, թե ձեր զինվորը մեզ վրա ատրճանակ է պահել, այն էլ գազովի, իշխանությունն էլ անհիմն քրեական գործ է հարուցում»։
«Մեր Կառավարությունից ոչ մի ակնկալիք չունեմ, գուցե միջազգային կառույցները որևէ բան անեն»,- ընդգծեց Արգամ Հովսեփյանը։
«Նա ուզում է ունենալ իր համար լոյալ կաթողիկոս, ինքն իրեն Պապ թագավորի տեղն է դրել, ուզում է այնպիսի փոփոխություններ անել եկեղեցում, որպեսզի այնտեղից քաղաքական վտանգներ չտեսնի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամայիս Աղաբեկյանը։
«Ղարաբաղյան որևէ կառույց ՀՀ-ում չկա, ինչ կառույց էլ կա, որը կարելի է անվանել ինչ-որ կառույց, դրանք հ/կ-ների մակարդակից ավելի չեն կարող լինել, հակառակ պարագայում՝ վստահ եմ ու պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմիններն իրենց արձագանքը տան»,- շեշտեց նա։
«Վատն այն է, որ եթե մենք ռազմական պատմության թանգարան ենք, բնականաբար, ուսումնասիրության օբյեկտը նաև զինված ուժերն է, և մենք դուրս կմնանք այս ուսումնասիրություններից։ Կրկնում եմ՝ եթե առանձին միավորում լիներ, ապա լավ կլիներ»,- հավելեց մեր զրուցակիցը։
«Այս մարդը ո՛չ օրենք գիտի, ո՛չ Սահմանադրություն, չոբան Չատին է։ Կներեք, էլի, բայց ինքը սրբազանների կամ կաթողիկոսի սեռական կյանքի պահա՞կն է, գուցե 24-ժամյա հսկողությո՞ւն է իրականացնում, սա աբսուրդ է»։
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է, լրագրողների տեղաշարժը` սահմանափակ
Ժողովում քննարկվել են հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների, եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերը, մասնավոր անդրադարձ է կատարվել Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին:
Բանակցություններից հետո Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջյու Քեչելին հայտարարել է, որ շուրջ 1 ժամ տևած բանակցությունները բացասական արդյունքով չեն ավարտվել։
Մինչ Երևանում Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ական ողջ թիմը քննարկում է Վեհափառի կուսակրոն լինել-չլինելու հարցը` պահանջելով, որպեսզի Մայր Աթոռը պարզաբանի՝ «Վեհափառը զավակ ունի՞, թե՞ ոչ», ադրբեջանական կողմը շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանի ու իշխանական վերնախավի արձագանքն այս խնդրին զրո է։
Նիկոլ Փաշինյանը և ՔՊ ողջ թիմը շարունակում է թիրախավորել Հայ Առաքելական եկեղեցին ու հայ հոգևորականությանը՝ ընդհուպ անձնական վիրավորանքներ հնչեցնելով նրանց հասցեին։ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շարունակում է գրառումներ կատարել այս կամ այն հոգևորականի վերաբերյալ՝ դրանք չմոռանալով համեմել սաղմոսներով։
Նիկոլ Փաշինյանն այս պահին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) է` հանդիպելու ուսանողների հետ և մասնակցելու լաբորատորիայի բացման։
«Եկեղեցին՝ առանց ժողովրդի, և ժողովուրդը՝ առանց եկեղեցու, չի կարող լինել, տունն առանց երեխաների ու ծնողների չի լինում։ Լավի համար ուրախանում եմ, վատի համար՝ տխրում, որովհետև սա իմ ընտանիքն է, իմ տունը։ Ինչ ասեմ, թող իմաստնանան, աշխարհն է այս ամենին նայում»,- ընդգծեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Դեռևս մարտի 18-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել էր նախագիծ ՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամներից 29-ը կողմ էին քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին՝ հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։
Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցները պայքարն ընդդեմ Առաքելական եկեղեցու, հոգևորականների ու Վեհափառի հանդեպ շարունակվում է։
Օրերս ԱԺ-ի կողմից ընդունված նոր կրիպտո օրենսդրական փաթեթը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել ոլորտի մասնագետներին։ Նրանք վստահ են՝ այս ամենը լրջորեն վնասելու է ոլորտում գործող կազմակերպությունների և նորաստեղծ ստարտափների զարգացմանը։
«Մարդկանց հարցնում եմ՝ ի՞նչ է, դուք խելքը գլխին մի մարդ չունե՞ք, որ ընտրենք, այնպիսի մարդ, որին ընտրելուց հետո գլխներիս չտանք ու ասենք՝ վա՜յ, այս ինչ արեցինք։ Ես հասկացել եմ, որ շատերին ձեռնտու չէ կարգ ու կանոնը, իրենց ձեռնտու է այս իրավիճակը, այս պահվածքը, դրա համար էլ նորմալ առաջնորդներին վանում են, մերժում։ Մարդիկ ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ»,- շեշտեց պատմաբանը։
Ազատամարտիկ, շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը, հիշում է Խորհրդային Միության տարիները, երբ Ադրբեջանն ու Հայաստանը նույն կազմի մեջ էին, և իբր հայերն ու ադրբեջանցիները եղբայր ժողովուրդներ էին, Ադրբեջանի կողմից սադրանքներ էին իրականացվում հայ ժողովրդի դեմ։
Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքարյանի խոսքով՝ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է, ինքն էլ դաշտում տեխնիկայի մոտ աշխատանք է կատարում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ «Խաղաղության պայմանագրի ստորագրումից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսելու են միմյանց հետ առևտուր անել»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իր հայտարարության արձագանքներին, երբ ասել էր, որ «խաղաղության պայմանագրի ստորագրումից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ առևտուր են անելու»։
Այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ կարճ զրույցում խոսեց այսօր Սյունիքի մարզում ադրբեջանական կողմի կրակոցների մասին։
Փակ հանդիպումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագիծն ամբողջությամբ բովանդակային քննարկման է ենթարկվում, և մինչև բոլոր մտահոգությունները չփարատվեն, նաև հանրային կարծիքը հաշվի առնելով՝ նախագիծը կգտնվի քննարկման փուլում։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
Նա շեշտեց՝ հայոց պատմությունը, հատկապես մայիսի 28-ը սովորեցնում է, որ հենց դժվարությունների պահին է բացահայտվում հայ ազգի ներքին ուժը, որ կարող է ազգը պարտվել, բայց պարտությունը վախճան չէ։
Այսօր հայ ժողովրդի համար ազգային տոն է. 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց ՀՀ Առաջին Հանրապետությունը։