«Հարևան ունեինք՝ ամուսնուն անձրևանոցով ծեծում էր ու գոռում՝ օգնեցե՜ք, բայց ինքն էր ծեծում». Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կգնահատի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը լրագրողի նկատմամբ, որը նրան հարց էր ուղղում։

«Ի՞նչ գնահատական կտաք այդ միջադեպին»,- հետաքրքրվեցին լրագրողները։

Պատասխանելով, Ալեն Սիմոնյանն ասաց՝ պատգամավորի պահվածքը չի դատապարտում, փոխարենը դատապարտում է կպչուն վերաբերմունքը, նյարդայնացնելը, հունից հանելը ու դրա շուրջ լուր ստեղծելը։

«Այսինքն՝ դրա լուրը ո՞րն էր, որ գնաս մարդուն բզբզես-բզբզես այնքան, մինչև ասի՝ մի՛ արա, դուք էլ ասեք՝ ըհը, դա դուք նորմա՞լ եք համարում։

Կարդացեք նաև

Պատասխան ստանալն ու մարդուն նյարդայնացնելը տարբեր բաներ են։

Գիտեք, մենք մի հարևանուհի ունեինք, որն ամուսնուց բաժանվելուց հետո ամուսնուն անձրևանոցով ծեծում էր և գոռում էր՝ օգնեցե՜ք, բայց ինքն էր հարվածում»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում իր տված հարցազրույցի ընթացքում ասել էր, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում 10 մարդ է զոհվել։ Հարցազրույցից հետ նա հայտարարություն էր տարածել, թե շփոթվել է՝ 10-ի փոխարեն՝ պետք է ասեր 210։ Երբ հարցազրույցի հաջորդ օրը լրագրողն ԱԺ-ում փորձել էր Խաչատուր Սուքիասյանին մի քանի ճշտող հարցեր տալ, նա հարձակվել էր լրագրողի վրա, ասելով, թե ինչքան վատ մարդ է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս