«Կրակոցները սկսեցին լուսադեմին, ցերեկներն առհասարակ չեն կրակում». Խոզնավարի վարչական ղեկավար

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան։

Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքարյանի խոսքով՝ գյուղի ուղղությամբ կրակոցները եղել են լուսադեմին։

«Լավ է, այդ կրակոցները մեծ վնաս չեն տվել։ Դե, փոքր գյուղ է, չենք էլ հաշվարկել՝ ինչ վնասի մասին է խոսքը, միայն արևային ջրատաքացուցիչն է վնասվել։

Կրակոցները սկսեցին լուսադեմին, ցերեկներն առհասարակ չեն կրակում։ Օրեր են լինում, որ գիշերները չեն կրակում, օրեր էլ կան՝ կրակում են»,- 168.am հետ զրույցում նշեց Վահան Զաքարյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, բնակիչների շրջանում վախ չկա՝ նրանք իրենց առօրյա հոգսերով ու աշխատանքով են։

«Ի՞նչ վախ, վախը ո՞րն է, մարդիկ իրենց աշխատանքով են զբաղվում, որևէ մեկի մոտ այդ կրակոցները խուճապ չեն առաջացրել»,- շեշտեց Վահան Զաքարյանը։

Հիշեցնենք՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930