«Եթե կա իմփիչմենթի առաջարկ, մենք պատրաստ ենք քննարկել». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ այս տարի առավել ևս «Ջահերով երթն» ավելի կարևոր է դառնում, քանի որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ որևէ միջոցառում չի կազմակերպվել։

«Փաստացի սա է միակ տեղը, որտեղից մենք կարող ենք ուղերձ հղել Թուրքիային, Ադրբեջանին, որ ի պատասխան ձեր վարվող քաղաքականության, որքան էլ դուք պայմանավորվեք ՀՀ իշխանությունների հետ, Հայաստանի հասարակությունն այդ պայմանավորվածությունների հետ հաշտ չէ։ Այս ուղերձը հղելու տեղն այսօր Ազատության հրապարակն է»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց Քրիստինե Վարդանյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունները քննադատում են Դաշնակցության կողմից կազմակերպվող «Ջահերով երթը», Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այդ թիրախավորման իմաստը չի հասկանում, քանի որ այն մաքուր հիշատակի, պահանջատիրության միջոցառում է։

Խոսելով իմփիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ հարցի մասին՝ Քրիստինե Վարդանյանը նկատեց.

Կարդացեք նաև

«Մենք ենք առաջինը հայտարարել այդ գործընթացի մասին՝ 2022 թվականի օգոստոսին։ Եթե կա որևէ առաջարկ, բաց ենք, պատրաստ  քննարկելու, դա իշխանափոխության գործիքներից մեկն է, և մեր պատկերացմամբ՝ փողոցային շարժման փուլերից մեկը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս