Յուրա՛, 46 միլիոն պարտք ունես, 1000 դրամ էլ չես փակել… Արայիկ Հարությունյանը պիտի փակի

Այսօր Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հարցուպատասխանի ժամանակ արցախցիներից մեկը փորձեց ընդհատել նրա խոսքը՝ պահանջելով  առանձին հանդիպել նրա հետ։ Շահրամանյանը քաղաքացուն հանգստության կոչ արեց, նկատելով.

«Յուրա, հանգստացի՛ր, ես քեզ հետ առանձին կխոսեմ։ Յուրա՛, ունենալով 46 մլն պարտք, 1000 դրամ չես վճարել»։

Արցախցին, որին ուղղված էր խոսքը, Սամվել Շահրամանյանին պատասխանեց, որ Արայիկ Հարությունյանը պետք է այն փակի։

Ի պատասխան՝ Արցախի նախագահն ասաց.

Կարդացեք նաև

«Այդ գումարներն Արայիկ Հարությունյանը տրամադրել է քեզ, բայց դու իր դեմ ես գործում»։

Արցախի նախագահը նաև անդրադարձավ շահարկումներին, որ մարտի 29-ին չի մասնակցել արցախցիների կազմակերպած հանրավաքին և չի այցելել Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրան։

«Մենք նախաձեռնող խմբի հետ քննարկել ենք, գտել ենք, որ նպատակահարմար չէ, բայց սա չի նշանակում, որ մենք մասնակցություն չենք ունեցել»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ արցախցիներն ակցիա են անում Արցախի ներկայացուցչության առջև՝ պահանջելով, որպեսզի Սամվել Շահրամանյանը քաղաքացիներին վերադարձնի ներդրումային հիմնադրամի, այսպես կոչված՝ թալանված գումարները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս