Նոյեմբերի 17-ին Երևանի ավագանին կհրավիրի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերի մեծ մասը չզեկուցվող են: Չզեկուցվող հարցերի մեջ են նաև Երևանում գրադարան և փողոց անվանակոչելու ու անվանափոխելու ավագանու որոշումները։
«Ակնհայտ է և աներկբա, որ ադրբեջանական կողմը գիտակցված շարժվում է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի իրագործումը տորպեդահարելու ուղղությամբ, այն էլ՝ բացահայտորեն»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանը՝ խոսելով Ալիևի վերջին հայտարարության մասին, որն արել էր նոյեմբերի 9-ին Շուշիում, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունը փոխելու նրա պահանջներից։
Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ՔՀԿ-ներում կալանավորների, մասնավորապես՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց մահվան դեպքերը չպետք է արժանանան հասարակության կույր անտարբերությանը, քանի որ այն բերում է անպատժելիության։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ու Շուշիի օկուպացիայից անցել է 6 տարի։ Այս տարիների ընթացքում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը Շուշիի կորստի հետ կապված շատ հարցեր ունի, որոնց պատասխաններն այդպես էլ չի ստացել։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Վիգեն Էուլջեքյանը պատմեց, որ բուժվում է, ոտքերի ու մեջքի խնդիր ունի, այդ բուժումներն անցնելուց հետո պետք է նաև ողնաշարի վիրահատության ենթարկվի։ Թեպետ 3-րդ կարգի հաշմանդամություն ունի և պետության կողմից 46 հազար դրամ թոշակ է ստանում, սակայն բուժման համար անհրաժեշտ բազմաթիվ դեղերի համար չի կարողանում վճարել, իսկ դրանք անվճար չեն տալիս։
Նոյեմբերի 5-ին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել էր մի խումբ մտավորականների հետ՝ քննարկելու երկրում առկա խնդիրները, միասնական ուժերով դրանց լուծմանը հասնելու համար։
«Նոյեմբերի 9-ի հետ կապված, ոչ միայն նոյեմբերի 9-ի, առհասարակ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկզբից մինչև 2023 թվականի Արցախի կորուստը, մենք անընդհատ պետք է խոսենք ու հիշենք։ Հաճախ ենք մենք լսում, թե «դա պոպուլիզմ է», թե «ում ենք մենք նորից ցավ հիշեցնում», և այլն, բայց այդպես արտահայտվում են ընդամենն այն մարդիկ, ովքեր փորձում են մոռացության մատնել մեր պատմությունը, իսկ քանի դեռ մենք հիշում ենք, խոսում այդ մասին, ոչ մի էջ չի կարող փակվել։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համար նախապայմաններ չկան:
Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում փակվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները միակն էին, որ ամիսը մեկ անգամ այցելում էին Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովում նրանց և հարազատների միջև կապը։
Հայաստանում զբոսաշրջային ակտիվ սեզոն է համարվում ոչ միայն ամռան երեք ամիսները, այլև սեպտեմբերն ու հոկտեմբերը։ Երկար տարիներ առաջ հոկտեմբերին զբոսաշրջային ակտիվ սեզոնն ավարտվում էր, սակայն հիմա սեզոնը երկարաձգվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս, խոսելով նոր Սահմանադրության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե պարզվի, որ ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրության ընդունմանը, դա կնշանակի, որ ընդդիմությունն Ադրբեջանի հետ դեմ է արտահայտվում խաղաղությանը։
«Իշխանափոխության համար պետք է ուղեղի լարում, կրեատիվություն ու մեծ աշխատանք, եթե այս ամենը չեղավ, հազար կուսակցություն էլ միավորվի, որևէ բան այս պայմաններում չի կարող փոխել։ Քաղաքական ուժերի համախմբմանը զուգահեռ՝ պետք է լինի նաև այդ աջակցությունը»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։
Նոյեմբերի 4-ին ԱԺ-ում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել էր Օհանավան բնակավայրի մոտակայքում 9 մարդու կյանք խլած ավտովթարի մասին, նշելով, որ քրեական վարույթ կա նախաձեռնված, դրա շրջանակներում ամբողջ դետալները կքննարկվեն, և կհասկանան իրական պատճառը։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է Երևանը ձգտում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ այս պահին, ինչո՞ւ չի հզորանում և միայն դրանից հետո հարևաններին բարեկամություն ու համագործակցություն առաջարկում։
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ TRIPP նախագծով ՀՀ ինքնիշխանության զիջում կա, այդ թվում՝ վարձակալության բավականին երկարաժամկետ իրավունքի խնդիր, և այլն։
Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել էր Բաքվում ապօրինի պահվող գերիներին, հայտարարելով, որ Հայաստանը դիմել է 3-րդ երկրներին` Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու կամ նրանց հարցերով զբաղվելու համար, սակայն դեռ ոչինչ չի ստացվում։
Դեռևս նախորդ տարի Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասել էր, որ տարածաշրջանում և աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանը տուրիզմի համար նպատակային շուկա հանդիսացող շատ երկրներում՝ ամերիկյան ու եվրոպական, «կարմիր» սահմանագծերով է ներկայացված։ Այսօր էլ այս առումով իրավիճակը չի փոխվել։
Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում քառօրյա նիստը սովորականի նման մեկնարկել ու շարունակվել էր ծեծկռտուքով, երբ ամբիոնում ելույթ էր ունենում իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանը, տեղի ունեցավ լեզվակռիվ՝ ընդդիմադիրների հետ, որն էլ վերածվեց ծեծկռտուքի։
Հոկտեմբերի 25-ին Մարտունի քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է՝ չնայած տեղի ունեցող լայնածավալ ճնշումներին։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը, որը չունի բարձրագույն կրթության դիպլոմ, քիթն անընդհատ խոթում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի մեջ և պարտադրում իր մտացածին գաղափարախոսությունները։ Փորձագետը նկատի ունի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը՝ շեշտելով. «Նորմալ երկրում իշխանության նման պարտադրանքը կորակվեր որպես դիկտատուրա։
Օրերս shamshyan.com-ը գրել էր, որ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից հեռացվել է Անդրանիկ Օզանյանի նկարը՝ հավաքված հատուկ քարերով։
168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խոսելով այս գրառման մասին, նախ ասաց՝ չի ցանկանում իջնել ՔՊ-ական պատգամավորի մակարդակին, բացի այդ, գրառում կատարող անձը կին է, որպես տղամարդ՝ չի ցանկանում նրան պատասխանել։
ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայմանավորված է նրանով, որ վերջինս ուզում է հաստատել չորրորոդ Հանրապետություն, ինչին եկեղեցին խանգարում է։
«Որևէ երաշխիք կա՞, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ նույնը տեղի չի ունենա՝ որևէ երաշխիք չկա։ Եվ մտածել, թե այդ ճանապարհով հնարավոր է իշխանափոխություն լինի, կարծում եմ՝ այդ լոպազությունը պետք է մի կողմ դնել և հստակ հաշվարկներ անել, թե ինչ քաղաքական գիծ պետք է ընդունի ընդդիմությունը»։
Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից երեկ հեռացվել է Անդրանիկ Օզանյանի նկարը՝ հավաքված հատուկ քարերով։ Այս մասին գրել էր shamshyan.com-ը։
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն առանց քննության է թողել Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը։
ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանն օրերս զեկույց էր հրապարակել՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար, «Արցախ միության» նախագահ Արտակ Բեգլարյանն օրերս հայտարարել էր, որ COP17-ի շրջանակներում դիմել են, որպեսզի տաղավար կանաչ գոտում արցախահայերի վերաբերյալ տաղավար ներկայացնեն, սակայն առանց որևէ պատճառաբանության ստացել են մերժում։
ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանն արտահերթ ընտրությունների գնալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունում որևէ զարմանալի բան չի տեսնում, տրամաբանական է, եթե նման բան տեղի ունենա՝ քաղաքական գործընթաց է։
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո հերթական ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադարձավ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին հարցին՝ նշելով, թե Ադրբեջանի հետ այդ հարցը չեն քննարկում, քանի որ այն Հայաստանի ներքաղաքական օրակարգն է։