«Միջազգային գանգատներից հրաժարվելը չի բխում մեր շահերից. դա կարող է թելադրված լինել Ադրբեջանի կամ այլ ուժերի կողմից». Սիրանուշ Սահակյան

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանում հայատյացությունն ու հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածումը տեղի է ունենում պետական մակարդակով։

Այսօր «Ատելության խոսքն Ադրբեջանում. հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները» խորագրով քննարկման ժամանակ Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց առանձին ասպեկտներ, որոնք իրականացրել են՝ գնահատելով Ադրբեջանում ատելության խոսքը։

«Դրանցից առաջինը հենց «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի օգտագործումն է, այստեղ նաև հետաքրքրական է այն, որ «Փախստականների միություն» հ/կ-ն նախորդ 30 տարիներին զբաղվում էր ԼՂՀ ադրբեջանցիների վերադարձի հարցերով, բայց 2022 թվականին շատ արագ վերափոխվեց «Արևմտյան Ադրբեջանի» համայնք հ/կ-ի, որի անդրանիկ նիստում ելույթ ունեցավ նաև Ալիևը։ Այստեղ նա հստակ ներկայացրեց տարածքային հավակնություններ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Շարունակելով միտքը՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Ադրբեջանում կա խոսույթ, որով ուղղակիորեն տարածքային պահանջներ է ներկայացվում ՀՀ-ի նկատմամբ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»՝ Ադրբեջանին պատկանելու վերաբերյալ։

Կարդացեք նաև

Նա նաև մատնացույց արեց Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող մշակութային ցեղասպանությունը։

«Ըստ էության, Հայաստանը մասնակի է օգտվում այն լայն իրավական, քաղաքական հնարավորություններից, որն առաջակվում է արտաքին հարաբերություններում։ Թերևս, միակ դրական քայլը, որն իրականացվել է՝ դա բազմաթիվ հայցերի ներկայացումն է՝ ընդդեմ Ադրբեջանի։ Սակայն դրանցից որոշների ճակատագիրը խիստ ռիսկային է։ Այդ գանգատներից հրաժարումը որևէ կերպ չի բխում ՀՀ շահերից, դա կարող է բացառապես թելադրված լինել Ադրբեջանի կամ այլ ուժերի կողմից՝ սպասարկելու ադրբեջանական գործելակերպը»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս