«Իշխող ուժը փորձում է ջնջել հայկական Արցախն ու բոլոր նրանց կենսագրությունը, որոնք հայ ժողովրդին հաղթանակ են պարգևել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր Հայրենական Մեծ պատերազմին նվիրված համաժողովի ընթացքում նախ կարևորեց նման համաժողով անցկացնելու հանգամանքը, անուհետև հավելեց, որ շատ ժամանակ տպավորություն է, որ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը՝ հայ ազգի պատմությունը ջնջելու կամ սեփական պատկերացումներով խմբագրելու ճանապարհին, փորձում է ջնջել, որ հայկական Արցախ է եղել։

«Կամ՝ Արցախում փորձում էին ջնջել բոլոր այն մարդկանց կենսագրությունները, որոնք հայ ժողովրդին հաղթանակ են պարգևել, պայքարի ու դիմադրության տարբեր ճակատներում մարտեր են ղեկավարել»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Նա շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին՝ հայ ժողովրդի հաղթանակի մասին ևս մեկ անգամ խոսելու, ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով և ՀՀԿ Գործադիր մարմնի որոշմամբ, ՀՀԿ քաղաքական, քարոզչական և հոգևոր մշակութային հանձնաժողովների միացյալ ջանքերով Երևանում անցկացվում է կլոր-սեղան համաժողով՝ նվիրված հայ ժողովրդի ավանդին Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս