«Ստում են՝ տարածքներ չի հանձնվել. էնտեղ կրակեցին, չկրակեցին՝ մեր նպատակը խաղաղությունն է». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում դժգոհեց ընդդիմադիր պատգամավորների ելույթներում օգտագործած արտահայտություններից  և հնչեցրած հայտարարություններից։

«Գիտեք, մի ասացվածք կա՝ մեկը մտնում է տուն, ասում է՝ թագավորը հետս խոսեց, հարցնում են` ի՞նչ ասաց, պատասխանում է՝ ասաց՝ սրիկա, փախիր այստեղից։ Հիմա դա լավ ելույթ չէ, վատ ելույթ է և աչքի է ընկել ոչ թե իր բովանդակությամբ… Կամ ասում են՝ Հայաստանի գյուղերի տարածքներից հանձնեցին, դա կատարյալ սուտ է, ՀՀ տարածքներից ոչ մի բան չի հանձնվել։

Իմ ընտանիքին, երեխային են կպնում, ես երեխա ունեմ։ Ես սաղից էլ լավ եմ ելույթ ունենում, առանց որևէ մեկի ընտանիք մտնելու։ Կամ՝ Գեղամ Մանուկյանը՝ իր շեֆի նման ասում է՝ տրուսիկներով նկարվում է, իր շեֆն էր ասուլիսում խոսում տրուսիկներից, չե՞ք հիշում, որ Քոչարյանն ասում էր՝ տրուսիկների մեջ ման եկեք»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունը նախկինում 20 տարի ընդդիմություն է եղել, հետևաբար՝ լավ գիտեն այսօրվա ընդդիմության սխալների ցիկլը, որով անցնում են այսօր։

Կարդացեք նաև

Նա խոսեց նաև ադրբեջանական կրակոցների ու բանակցությունների մասին, ասելով՝ բանակցությունները փակուղում չեն։

«Քննարկումները շարունակվում են, բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևէ ձևով ու քայլով չի ավելացվելու։

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է՝ իրականություն դառնա։ Թե էնտեղ կրակեցին, չկրակեցին, այո՛, դրանք բաներ են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, բայց մեր նպատակը ձեզ արդեն ասացի»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս