
«Ցավալի է, որ Մոսկվայում լինելու է մեկը, որը նեոֆաշիզմի ներկայացուցիչն է` ի դեմս Ադրբեջանի նախագահի». Արտակ Զաքարյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հայրենական Մեծ պատերազմը հայ ժողովրդի հաղթանակով պսակված կարևորագույն էջերից մեկն է, հայ մարդու հերոսությունների հսկայական շտեմարան։
«Մենք երբեք իրավունք չունենք մոռացության մատնելու այդ կարևորագույն իրադարձությունը՝ դրանից դասեր քաղելով, և հատկապես երբեք չպետք է մոռացության մատնել, քանի որ հայ ժողովրդի, մեր պապերի մասնակցության, ներդրման մասին խոսում է համաշխարհային պատմագրությունը։
Պետք է ասել, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հաղթել է նաև գերմանացի ժողովուրդը, որովհետև նրանք էլ են ազատագրվել ֆաշիզմից։ Այսօր էլ քաղաքական նշանակությունը շատ մեծ է, հաշվի առնելով աշխարհի մի շարք վայրերում տեղի ունեցող իրադարձությունները։ Ես ուրախ եմ, որ Մոսկվայում հաղթանակի 80-ամյակին լինելու են շատ երկրների ղեկավարներ, հատկապես՝ ԱՊՀ անդամ պետության ղեկավարներ։
Ինձ համար ցավալի ու տխուր է, որ Հայաստանին ներկայացնելու է մի մարդ, որը ո՛չ հաղթանակի հետ կապ ունի, ո՛չ հպարտության, այլ ավելի շատ կապիտուլյացիայի ու պարտվողականության սիմվոլ է։
Ինձ համար ցավալի ու տարօրինակ է, որ Մոսկվայում լինելու է մեկը, ով ավելի շատ նեոֆաշիզմի ներկայացուցիչ է՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի»,- նշեց Արտակ Զաքարյանը։
Նա հույս հայտնեց, որ Մեծ հաղթանակի 85-ամյակն այս իմաստով այլ կլինի։
Արտակ Զաքարյանը նաև շնորհավորեց բոլոր ժողովուրդներին, որոնք հաղթանակ են տարել ֆաշիզմի դեմ պայքարում։
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, ՀՀԿ Գործադիր մարմնի որոշմամբ, ՀՀԿ քաղաքական, քարոզչական և հոգևոր մշակութային հանձնաժողովների միացյալ ջանքերով Երևանում անցկացվեց կլոր-սեղան համաժողով՝ նվիրված հայ ժողովրդի ավանդին Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում