«Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանն առանձին թիրախ է, գտնվում է ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի բազմաթիվ հայտարարություններ վկայում են այն մասին, որ ինքը թույլ չի տվել, որպեսզի մարդիկ մտածեն, թե հնարավոր է հասնել Արցախի հարցի խաղաղ կարգավորմանը։

«Նրա նպատակը պատերազմն է եղել, և մենք գործընթացներին այդ տեսանկյունից պետք է նայենք»,- «Ատելության խոսքն Ադրբեջանում. հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները» խորագրով քննարկման ժամանակ նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Խոսելով Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների և պատանդների մասին, Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ երբ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ հայտարարեց, դրան հետևեցին նաև ադրբեջանցի մի քանի քաղբանտարկյալներ՝ միջազգային հանրության ուշադրությունն իրենց վրա սևեռելու համար։

«Ադրբեջանցի քաղբանտարկյալներից մեկը մինչև այս պահը հացադուլը շարունակում է, այսօր ադրբեջանական մամուլը կարդացի, որտեղ նա ասում է, թե «գնում է մահվան ճանապարհով», և ամբողջ խոսույթն այն է, որ չկա արդար դատավարություն։ Եթե արդարադատություն չկա ադրբեջանցիների դեպքում, ինչպե՞ս ենք պատկերացնում, որ դա կարող է լինել հայերի դեպքում։

Կարդացեք նաև

Ասեմ, որ Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանն առանձնակի թիրախ է։ Երբ նա Արցախի պետնախարարն էր, Ադրբեջանի ՊՆ-ի հետ առնչվող կայքերից մեկը մի տեսանյութ հրապարակեց, որտեղ ասում էր՝ «պետնախարար, գտնել ու ոչնչացնել»։ Այսինքն՝ Ռուբեն Վարդանյանը պարբերաբար եղել է ֆիզիկական ոչնչացման տակ և ըստ էության շարունակում է լինել, հատկապես միջազգային հանրության հետ իր կատարած աշխատանքի համար»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս