Չեք ուզում՝ երկիրը պահելու համար միությունների մեջ մտնենք, որովհետև թուրքերի հետ եք պայմանավորվել. Վարդա Ղուկասյան

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր պաշտոնը ստանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հայտնի հայտարարությանը և դրա շուրջ իր հասցեին հնչած քննադատություններին։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանն ասել էր, որ դեմ չէ Միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով՝ պահպանելով ՀՀ սուվերեն վիճակը։

Վարդան Ղուկասյանն ասում է՝ իր հայտարարությունը քննադատողները տգետներ են։

«Անկախության հարցն ինձ պես մարդը կարո՞ղ է քննարկել, «նաաբարոտ», մենք ուզում ենք անկախությունը պահենք։ Այսինքն՝ մենք ասում ենք՝ Ռուս-Բելառուս միություն։ Եվրամիություն կա, տեսեք՝ այդ պետությունները հավաքվել են, միություն են ստեղծել։ Մենք անհատ, այս 320 միլիոնանոց թուրքալեզու ազգի մեջ, գիտեք Ադրբեջանը մենա՞կ է, ամբողջ Միջին Ասիան իր թիկունքին է, թուրքերն իր թիկունքին են, մուսուլմանական աշխարհը, բոլորը միությունների մեջ են, բացի Հայաստանից։

Կարդացեք նաև

Դուք ինչո՞ւ եք վատ զգում, սահմանը բացում են, Մասիսը հանում են հայոց զինանշանի վրայից, Սահմանադրությունը փոխում են, Արցախը տվեցին՝ ձենները դուրս չի գալիս։ Մենք Միություն ենք կազմում, որ պաշտպանենք Հայաստանը, ինձ կանգնել մեղադրո՞ւմ եք, թե ո՞նց կարող է անկախությունը սակարկել։ Այ  դատարկներ, մենք անկախությունն արյան գնով ենք ձեռք բերել, դա քննարկման առարկա չէ»,- նշեց Վարդան Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է մտնել և՛ ԵՄ-ի, և՛ Ռուս-Բելառուս միության մեջ, բայց ԵՄ-ն Հայաստանին բանի տեղ չի դնում։

«Չեք ուզում՝ մտնենք այս միությունների մեջ, որովհետև թուրքերի հետ եք պայմանավորվել, որովհետև ուզում եք Հայաստանը սարքեք թուրքական վիլայեթ»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս