«Սերժ Սարգսյանի հետագիծը հայկական դիվանագիտության մեջ ավելի բարձր է, քան ՔՊ-ի ստերը». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ իշխանության կողմից տարածվող ստերին, շեշտելով՝ ՔՊ-ի կողմից տարածվող ստերն արդեն հասնում են աներևակայելի մասշտաբների։ Այս համատեքստում նա անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ երեկ ԱԺ ամբիոնից տարածած ստերին։

«Խոսքը վերաբերում է տեսանյութին, որտեղ փորձում էր ներկայացնել, որ նախագահ Սարգսյանն այն ժամանակ դեռևս ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ԱՄՆ-ին չճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Որոշ ՔՊ-ականներ ընթերցելու ունակության հետ խնդիրներ ունեն, ես բանավոր կասեմ այն, ինչ երեկ գրել եմ իմ սոցիալական էջում։

Դեռևս 2010 թվականին հրապարակված այդ տեսանյութի վերաբերյալ նախագահ Սարգսյանի մամուլի խոսնակը տարածել է հերքում, որն ունի մի քանի կարևոր կետ։ Նախ, նման բան երբևէ չի եղել որևէ հեռախոսազրույցի ժամանակ։

Կարդացեք նաև

Հայկական կողմն իր համաձայնությունն է տվել ԱՄՆ-ին՝ հրապարակել, գաղտնազերծել խոսակցության սղագրությունը։ Ինչին ի պատասխան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այն ժամանակ հերքում է տարածել, որ երբևէ նախագահի ու փոխնախագահի խոսակցության ընթացում նման կետ չի քննարկվել և բոլոր հեռախոսազանգերի ընթացքում կոչ է արել իր գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Նա նաև շեշտեց՝ հասկանում է, որ ՔՊ-ն ամեն ինչ անում է, որպեսզի դավաճանի, ու ուրացողի պիտակը, որը դարձել է իրենց հոմանիշը, փորձեն փակցնել այլոց վրա, բայց չի՛ ստացվելու։

«Թող մեզանից վազն անցնեն, դա որևէ պարագայում չի հաջողում։ Հասկանում եմ՝ Մելիք Ֆրանգյուլի «համբավն» իրենց հանգիստ չի տալիս, բայց այդ համբավն արդեն վաստակել են, կարող են հանգիստ լինել։

Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման հետագիծը, ինչպես նաև կուսակցության գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման  հարցում, կուսակցության դիվանագիտության մեջ ակնհայտ է ու խոսում է շատ ավելի բարձր, քան իրենց ստերը»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս