«Ինչո՞ւ եք զարմանում, սա՛ է Փաշինյանի խաղաղությունը». Հայկ Մամիջանյանը՝ Սյունիքում կրակոցների մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ սահմանին տեղի ունեցող կրակոցների պայմաններում Հայաստանի իշխանության միակ անելիքը հրաժարական ներկայացնելն է։

«Եթե ինչ-որ գործիչներ, արդեն 5 տարի է՝ ասում են, որ խաղաղություն են բերում ու արդյունքը սա է, ապա հրաժարականից զատ, իմ կարծիքով, այլ գործողություն չկա։ Բայց ինչի՞ վրա եք զարմանում, սա՛ է Փաշինյանի խաղաղությունը։ Փաշինյանի պարագայում ամեն ինչ տրամաբանական է։ Մենք սրա մասին խոսել էինք, դժոխային է, որ այդ ամենն իրականություն դարձավ, բայց իրապես դրա մասին զգուշացնում էինք»,- խորհրարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նշեց Հայկ Մամիջանյանը։

Խոսելով այն մասին, թե այդ կրակոցներով Ադրբեջանն ի՞նչ նպատակներ է հետապնդում, Հայկ Մամիջանյանն ասաց՝ Ադրբեջանի նպատակները եղել են ու մնում են նույնը։

«Երբ Ադրբեջանը տեսնում է, որ դիմացինը պատրաստ է ծախել ամեն ինչ, այնքան, որ մի թղթի կտոր ստանա, որը ոչ մի արժեք չունի՝ սեղմելու է մինչև վերջ։ Առաջանալու են նոր պահանջներ»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս