Թուրքագետ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ 2025 թվականին հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չի եղել, ինչպես սիրում են նշել ՀՀ օրվա իշխանությունները։
Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար գյուղում մինչև 2020 թվականն Ամանորին անհամբեր են սպասել, գյուղում մշտապես եղել է տոնական տրամադրություն, սակայն 2020 թվականից հետո շատերի մոտ տոնական տրամադրություն չի մնացել, շատերն էլ իմիջիայլոց են նշում Ամանորը՝ ոչ նախկինի նման։
2025 թվականը Հայ Առաքելական եկեղեցու և հոգևոր դասի համար բավականին դժվար տարի էր։ Հոգևոր առումով հոգևոր դասը պայքարում էր իշխանությունների հակաեկեղեցական արշավի դեմ, ի վերջո, Մայր Աթոռը միջին դարերից սկսած չէր տեսել հարձակում իր դեմ, այն էլ՝ հայի կողմից։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով, ճիշտ է՝ այսօր բռնի տեղահանված արցախահայերից մի քանի հազար մարդ հեռացել են Հայաստանից, սակայն սա չի նշանակում, որ նրանց համար Արցախ վերադառնալու պայքարը մարել է, կամ չունեն նման ցանկություն։
Այս տարի Ամանորը «Սիսական» ջոկատի ազատամարտիկ, քանդակագործ Աշոտ Ավագյանն անսովոր պայմաններում է դիմավորել, քանի որ մարտական ընկերը՝ Աշոտ Մինասյանը, բանտում է, բանտարկված են նաև 4 սրբազաններ, ազգային բարերար ու շատ մարդիկ, որոնք Նոր տարին իրենց ընտանիքներում՝ երեխաների հետ չեն դիմավորել, որովհետև բանտում են։
«Վտանգավոր խաղը «Թրամփի ուղի» ավանտյուրան է, որը ոչ այլ ինչ է, քան «Զանգեզուրի միջանցք», ուղղակի Թրամփի անունով են կոչել, որպեսզի ժողովրդի մեջ մի փոքր այդ զգայնությունը բթացնեն։ Դատելով ադրբեջանական կողմից պարբերաբար եկող հայտարարություններից, նրանք դա դիտարկում են՝ որպես «Զանգեզուրի միջանցք»։
Քաղաքացիները, ովքեր այս շրջանում ամանորյա գնումներ են անում, արդեն սկսել են բողոքել ապրանքների գների բարձրացումից։ Չնայած թանկացումներ սպառողական շուկայում եղել են ամբողջ տարվա ընթացքում, սակայն վերջին մի քանի օրերին, այսինքն՝ Ամանորի նախաշեմին, գների բարձրացումն ավելի սուր է արտահայտված։
Դեկտեմբերի 23-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է, նրա առողջական վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող բուժհաստատություն:
«Արցախահայերի համար Վրթանես սրբազանն այլևս չի կարող լինել Արցախի թեմի առաջնորդ, նա արցախահայերի հոգևոր առաջնորդը չէ։ Նա տեսել է, թե արցախահայերն ինչպես են պայքարել, ինչ զրկանքների են ենթարկվել, բայց այդ ամենից հետո գնացել ու մտել է Նիկոլ Փաշինյանի ստվերի տակ։ Դրա համար նա այլևս մեր առաջնորդը չէ, բոլորիս մոտ մեկ հարց կա՝ ինչո՞ւ, ի՞նչ է ստանում դրա փոխարեն։ Ամոթ է, երբ այդ մարդկանց քայլերից հետո մենք նրանց եպիսկոպոս կամ սրբազան ենք ասում, նա գոնե պետք է մեր զոհերի հիշատակը հարգեր ու այդ քայլին չգնար»,- հավելեց մեր զրուցակիցը։
Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ հաջորդ տարի՝ 2026 թվականին, Թուրքիան խորհրդանշական քայլ կանի Հայաստանի հետ հարաբերություններում։
Օրերս հայտնի դարձավ, որ «Սիսական» ջոկատի հրամանատար, բանաստեղծ Աշոտ Մինասյանին արդեն տեղափոխել են կալանավայր։ Նրա մարտական ընկեր, քանդակագործ Աշոտ Ավագյանի խոսքով՝ հայրենիքի համար պայքարած մարդկանց բանտարկելով, օրվա իշխանությունն ուզում է «վախեցնել մարդկանց աչքը», որպեսզի մարդիկ դադարեն պայքարել՝ տեսնելով, թե ինչպես են պայքարողներին բանտարկում։
Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 23-ին, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է, նրա առողջական վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող բուժհաստատություն:
Ազգային ժողովում այս ամիս արդեն 3 անգամ պարգևավճար են ստացել, ինչպես պատգամավորները, այնպես էլ ԱԺ աշխատակազմն ու պետական ծառայողները։
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում օրերս տեղի է ունեցել ԱՄՆ-ՌԴ ներկայացուցիչների հանդիպումը՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
Հուլիսի 9-ին տեղի է ունեցել 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում ծեծի ենթարկված և 2023 թվականի ամռանը մահացած ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ կալանավորված Հարություն Գրիգորյանի խափանման միջոցն օրերս դատարանը կրկին փոխել է։
Գրավոր հարցումը կուղարկենք, պատասխանը ստանալուց անմիջապես հետո այն կներկայացնենք մեր ընթերցողներին։
Կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հրահանգեց փակել Երևանում գործող խանութներից մեկը։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից, նա արդեն երկու անգամ ստենդավորվել է։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը երեկ Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ «Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով»։
Այս տարվա սեպտեմբերի 3-ից Բաքվում այլևս չի գործում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը, այն Բաքվում փակվել է իշխանությունների պահանջով։
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանին շատ է զարմացրել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքն ու գործողությունները. նախ գնաց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, այնուհետև միացավ մյուս եպիսկոպոսներին ու գրոհեց Մայր Աթոռի վրա։
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում 10 եպիսկոպոսների կոչով հավաքված անձանց և Առաքելական եկեղեցին ու Վեհափառին պաշտպանելու գնացած քաղաքացիների միջև բախման ռիսկը բավականին մեծ էր։
Թուրքական լրատվամիջոցները տարբեր հրապարակումներ են անում ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու ու Վեհափառ հայրապետի դեմ սկսած արշավի վերաբերյալ։
«Վստահ եմ, իրենց մշակած պատարագը Սյունիքում չի լինելու, պարզապես բոյկոտվելու է։ Ես հավատում եմ, որ մեր Առաքելական եկեղեցին միշտ էլ հաղթանակած է դուրս գալու ցանկացած իրավիճակից։ Բայց այս պահին իրավիճակի հանգուցալուծումը միայն իշխանափոխությունն է։ Եթե այս իշխանությունը փոխվի, բոլոր հարցերը կլուծվեն, ոչ միայն Առաքելական եկեղեցու, այլև Արցախի»,- հավելեց մեր զրուցակիցը։
«Օրեր են եղել, որ մինչև երեկոյան ժամը 20։00-21։00-ը սպասել եմ ԱԺ-ի մոտ, որ ինձ Անդրանիկ Քոչարյանը կամ որևէ մեկն ընդունի, բայց չեն ընդունել։ Խորհրդարանում եզդի պատգամավոր ունենք՝ Ռուստամ Բաքոյանը, նա էլ ինձ չի մոտեցել։ Անդրանիկ Քոչարյանը ժամանակին խոստում տվեց, որ որդուս հարցը կլուծվի, բայց արդեն 7 տարի է՝ որևէ հարց չի լուծվել, այս տարիների ընթացքում իրենք չե՞ն կարողանում որևէ բան պարզել»։
Նա խորհուրդ տվեց, որպեսզի դիմենք ԱԱԾ-ին՝ նման երկրորդ փաստաթուղթ հրապարակելու խնդրանքով, ցանկացած ինչ-որ «գործակալի» վերաբերյալ, որը նույն 2021 թվականին գաղտնազերծվել է։
168.am-ի հետ զրույցում Մասիս Շիրոյանը պատմելով տեղի ունեցածի մասին, նախ ներկայացրեց նախապատմությունը, թե այս ամենն ինչից է սկսվել։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ հայտարարություն աներ, թե՝ ոչ, ակնհայտ տեսանելի է եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունն այսօրվա կառավարիչներին։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է՝ Վրթանես սրբազանը ոչ միայն հեռացվելու է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից, այլև ժամանակի ընթացքում կարգալույծ է հռչակվելու։
Ես կարծում եմ՝ հանրությունն ի վիճակի է պաշտպանել իր Եկեղեցին. Սերժ Սարգսյան