«3-րդ համաշխարհայինի եզրին ենք, եկել ընկել են «Դոլյա վառավսկայա» երգի հետևից». Վարդան Ղուկասյան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ «Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться», քանի որ լրագրողները նշեցին, որ Փաշինյանի այդ գրառումը, շատերի կարծիքով՝ հենց Վարդան Ղուկասյանին էր ուղղված։

«Բայց ինձ ինչո՞ւ են ուղղում, ես զարմանում եմ, թե քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ։

Գիտեք ինչ, ես մշտական անցնում եմ և մշտական այդ հատվածը տեսնում եմ, այնքան հաճելի դասական երաժշտություն է դրված գիշեր ու ցերեկ։ Հավանաբար գիտեին, որ իմ պաշտոնավարման 100 օրն է, և ես ասուլիս պետք է տամ, դիտավորյալ արեցին։ Հակերներն ամեն ինչ անում են, գուցե վաղն էլ ադրբեջանական երաժշտություն դնեն, որովհետև հիմա տեխնիկան այնպես է, որ ամեն ինչ էլ կարող են անել»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Այնուհետև Վարդան Ղուկասյանը հեռախոսով միացրեց մի տեսանյութ՝ ասելով. «Տեսեք՝ ինչ են բերել գլխիս»։

Կարդացեք նաև

Տեսանյութում Վարդան Ղուկասյանը խոսում էր գերմաներեն ու իտալերեն լեզուներով։

«Այս մարդիկ բան ու գործ չունեն, ընկել են նման բաների հետևից։ Կանգնած ենք 3-րդ Համաշխարհային պատերազմի առաջ, իրենք ընկել են «Դոլյա վառավսկայա» երգի հետևից։ Այդ դարերն անցել են, քաղաքապետը դրա հետ կապ չունի»,- նշեց Վարդան Ղուկասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս