Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ մայիսի սկզբին Երևանում սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ինքնին շատ կարևոր քաղաքական միջոցառում է, որը բերել են նախընտրական էտապ, որը եվրոպական էլիտաների կողմից միջամտություն է ընտրական գործընթացներում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՀԿ-ը մշակել է միջոցառումների ծրագիր, որպեսզի օգտագործի եվրոպական հանրույթի Հայաստանում գտնվելու փաստը՝ բարձրաձայնելու համար 2 բլոկ խնդիրներ։
Արդեն 2 տարի է՝ Արցախից բռնի տեղահանված արցախահայերը բողոքում են իրենց սոցիալական վիճակից, կան բազմաթիվ ծրագրեր, որոնցից նրանք չեն կարողանում օգտվել այն պատճառով, որ չունեն ՀՀ քաղաքացիություն։ Մեկ տարուց ավելի է՝ արցախյան տարբեր հասարակական կազմակերպություններ միավորվեցին և ընդհանուր առաջարկ ներկայացրեցին Կառավարությանը, որը միտված էր բարելավելու այն պայմանները, որով արցախահայերը պետք է բնակարան ձեռք բերեին, առաջարկը կապված էր նաև «40+10» աջակցման ծրագրի հետ։ Սակայն դրանք բոլորն անտեսվեցին։
Նախորդ տարի ամռանը կալանավորված արցախցի բռնի տեղահանված Տիգրան Ուլուբաբյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է որևէ պաշտպանական միջոցից, այդ թվում՝ փաստաբանից։
Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում մի խումբ բնակիչներ բողոքում են, որ գյուղում հեղեղատարը մաքրված չէ, որի հետևանքով անձրևներից հետո գետը վարարում է, ջուրը լցվում է իրենց հողամասեր ու հասցնում մեծ վնաս։
«Նիկոլ Փաշինյանը Գյումրիում պարտվել է՝ ընտրություններով, իշխանափոխությունից հետո էլ իշխանություն չեն կարողացել կազմել մեր քաղաքում։ Հիշում եք՝ 2020 թվականի աղետից հետո Սյունիքի համայնքապետերը պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, բայց կեսից չգիտեմ իրենց պոչերն ուր մտցրեցին ու լռեցին, դարձան իրենցից, բայց Գյումրիում այդպես չեղավ, այստեղ միասնական կանգնած են»,- հավելեց Գևորգ Ավագյանը։
Նախորդ տարվա օգոստոսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնել էր, որ մեկնարկում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինաշխատանքների 2-րդ փուլը։ Շինաշխատանքների ընթացքում պետք է վերանորոգվեն հուշարձանի 3 մույթերը։
Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն և իր թմակիցները հայտարարել են, որ իրենց համար փակված է ոչ միայն Արցախի հարցը, այլև արցախահայերի վերադարձի հարցը։ Նիկոլ Փաշինյանը մշտապես ասում է, որ` «արցախահայերը պետք է մոռանան Արցախ վերադարձի մասին ու տնավորվեն Հայաստանում»։
Գրեթե մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, Կառավարությունում խոսում է սպասվող խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի կողմից «ջախջախիչ հաղթանակ» տանելու մասին։ Նա և իր թիմակիցները վստահ են, որ ժողովուրդը հունիսի 7-ին կգնա ու կքվեարկի «ժողովրդավարությանն» ու «խաղաղությանը», որը, ըստ Փաշինյանի՝ ինքն է բերել Հայաստանին ու հայ ազգին։
Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը շարունակեց ներկայացնել Կառավարության 2025 թվականի կատարողականի և իրականացման արդյունքների մասին հաշվետվությունը և, ինչպես նախորդ 2 օրերի ընթացքում, այսօր ևս հայտարարեց՝ ժողովուրդն այնպես պետք է անի, որ ՔՊ-ն կրկին դառնա իշխանություն, հակառակ դեպքում վատ բան կլինի։
«Ես կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար, ցանկանում եմ դատախազը՝ Դալլաքյանը, մասնակցի այս դատական նիստերին, և որպես լոռեցի տղա՝ առաջնորդվի իր խղճի հետ»,- դատարանում ասաց Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ հարուցված քրեական վարույթի պատճառներին:
Այսօր Հակակոռուպցինոն դատարանում մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը: Նիստը նախագահող դատավորը Վահե Դոլմազյանն է:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ-ում հայտարաությունների ժամին, հայտարարեց, որ թեև հասարակության որոշ խմբեր ակնկալիք ունեին, որ Հայաստանում լայն թափ առնող ընտրական գործընթացները պետք է դառնային ծրագրային, գաղափարական, բանավեճերի հարթակ, սակայն իշխանությունը՝ հավատարիմ մնալով իր արատավոր քաղաքական գծին, այն վերածում է վիրավորանքի, զրպարտության, կեղծիքի, անարդարության և անհավասար պայմաններում առավելություն ապահովելու անազնիվ մրցասպարեզի:
«Եթե աշխարհն այս ամենը չտեսներ, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների ներկայացուցիչներն ամեն անգամ Ստեփանակերտ չէին գա ու չէին հանդիպի Արցախի ղեկավարությանը, չէին քննարկի 3 սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշումը և ուժի կիրառման բացակայությունը»։
«Այդ մարդը հայտարարել էր, որ մայիսի 28-ին պետք է զինվորական շքերթ անցկացնի, բա սա պատերազմ չի՞ բերելու, ըստ իր խոսույթի, հայտարարությունների, տվյալների նման բաները պատերազմ են բերում։ Ասում է՝ «Ես իշխանության չլինեմ, պատերազմ է լինելու», պարզապես ժողովրդին է վախեցնում, ինչ է՝ այս երկրում խաղաղությունն իրենի՞ց է կախված, այսինքն՝ ինքը ցմահ պետք է մնա իշխանության, որ հանկարծ պատերազմ չլինի՞։ Թոշակառուին էլ ասում է՝ «Ես չլինեմ, թոշակ չես ստանա», սա ի՞նչ է նշանակում, շատ պարզ է՝ քաղաքացուն ճնշելու, վախեցնելու ձև է, միջոց։ Այս մարդու արած այս քայլերն ինձ համար անընդունելի են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սիսլյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստում նախ իր գոհունակությունը հայտնեց հանրային տրանսպորտի վարորդներին, որոնք համբերատար են չվճարող քաղաքացիների հանդեպ, այնուհետև հորդորեց, որպեսզի չքշեն ավտոբուսը, երբ քաղաքացին տրանսպորտի համար չի վճարել։
«Հիմա փոքր ու միջին բիզնեսին շատ է խանգարում մեծ սուպերմարկետների անկառավարելի աճը, իհարկե, լավ է, որ սուպերմարկետներ են բացվում, բայց որտեղ բացվում է մեկ սուպերմարկետ, ապա այդ տարածքում մոտ 500 մետր շրջանագծով փոքր խանութները փակվում են, եթե նույնիսկ այդ պահին չեն փակվում, ապա որոշ ժամանակ անց փակվում են»։
ԱՄՆ-Իսրայել-Իրան երկշաբաթյա հրադադարից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերն ակտիվորեն սկսեցին հարվածել Լիբանանին, որի հետևանքով արդեն կան բազմաթիվ զոհեր։ Չնայած իսրայելական կողմը նշում է, որ իր թիրախում «Հեզբոլլահ»-ն է, սակայն հարվածների հետևանքով զոհվում են հարյուրավոր խաղաղ բնակիչներ։
Մոտ մեկ ամիս առաջ հարավկորեացի ճանապարհորդական բլոգեր ՅանգՄին Սկիեսը, ով եղել է աշխարհի 129 երկրում, այցելել էր նաև Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Արցախ։ Նա իր յութուբյան ալիքում տեսանյութ էր հրապարակել այցի, Արցախի ու այնտեղ տիրող իրավիճակի մասին՝ կիսվելով անձնական տպավորություններով։
«Մենք՝ որպես պետություն, պետք է շահագրգիռ լինենք, որ Իրանում պատերազմն արագ կերպով ավարտվի։ Ցավոք, դիվանագիտությունը և ռազմական փաստացի գործողությունները միշտ չէ, որ համընկնում են, թեպետ հայտարարվել էր հրադադար, բայց Լիբանանի հետ կապված հրետակոծությունները խնդիրը հարցականի տակ են դնում»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Իրանում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ու դրանով պայմանավորված՝ Հայաստանի մասին։
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանի մարդու իրավունքների օմբուդսմեն Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ պահանջելով 1918թ. իրադարձությունները ճանաչել՝ որպես «ցեղասպանություն»։ «Ադրբեջանցիների դեմ կատարված ցեղասպանական հանցագործությունների միջազգային ճանաչումը, ինչպես նաև արդարադատության վերականգնումը կարևոր են մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։ Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների […]
«Մենք այստեղ հոգեբանական խնդիր էլ ունենք, այս հարցում մենք իրեն շատ նուրբ ենք մոտենում։ Պատկերացրեք, 18 տարեկանում՝ քննչական վարչություն, քրեական վարչություն, ձերբակալվածների պահպանման վայր, հետո՝ մեկուսարան, հիվանդանոց, հետո՝ կրկին մեկուսարան, նորից մեկուսարան։ Պատկերացնո՞ւմ եք՝ 6 օրվա ընթացքում Դավիթի կյանքը 360 աստիճանի տակ փոխվեց, ես չգիտեմ՝ ի՞նչ եղավ այս երեխայի հետ»,- հավելեց Վարդուհի Էլբակյանը։
ՔՊ-ի ներկայացրած նախագծով, առաջարկվում է, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող ներառել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով 44-օրյա պատերազմի զեկույցի մասին, ասաց, որ զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում։
Ապրիլի 3-ին Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, պատճառը եղել էր այն, որ հրաժարվել էր Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» հանել։
Այսօր ՀՀԿ 18-րդ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջին անգամ է, երբ ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ 2021 թվականին ևս անձամբ հակված էր չմասնակցել ընտրություններին, սակայն Գործադիր մարմնի անդամներն իրեն համոզել են մասնակցել։
Երեկվանից 18-ամյա Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ում հետազոտություններ է անցնում, նրա առողջական վիճակը լավ չէ, մի քանի հետազոտություն անցնելուց հետո նրան հոսպիտալացրել էին։
Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։
«Մենք որքան բարձր խոսում էինք դրա մասին, պահանջում էինք, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, վերականգնվի պատմական արդարությունը, այնքան ավելի Թուրքիայի համար խնդրահարույց էր Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնել կամ գործողություններ իրականացնել։ Երբ դու լռում ես, բացում ես նրանց համար դուռը, երբ չես խոսում Արցախի մասին, բացում ես «Արևմտյան Ադրբեջանի» դուռը, իմ կարծիքով՝ գոնե այդպես է»,- նշեց Սուրեն Մանուկյանը։