
«Փաշինյանը Կաթողիկոսից պետք է հեռո՛ւ մնա. դա իր ու ՔՊ-ի բանը չի». Վարդան Ղուկասյան
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բնորոշմամբ՝ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ապրած կյանքը և գործը հարգանքի է արժանի։
«Ամբողջ հայ ազգի մեջ այսօր նա առաջնային դեր է խաղում, որ այսօր այդքան հնարավորություն է ստեղծել, ոչնչից դարձել է միլիարդատեր։ Նրա գրպանները կարած չէ, ազգի համար շատ բաներ է արել։ Հետագայում թե ինչ կստացվի, ով ում հետ կգնա, այս պահին պատրաստ չեմ որևէ բան ասելու։ Կամ՝ ես կմասնակցեմ ընտրություններին, թե չեմ մասնակցի, սա էլ 100 տոկոսանոց չէ, ինչ կա՝ ուղղակի ասում եմ, որ այսպես եմ պատկերացնում։ Թե հետագան ինչ ցույց կտա, դա էլ պետք է ինձ առաջնորդի Աստված»,- պաշտոնավարման 100 օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կողմից նոր ուժ ստեղծելու և այդ ուժին իր անդամակցելու հնարավորությունների մասին հարցին։
Ըստ նրա, հետագան կարող է ցույց տալ և իրեն կարող է առաջնորդել միայն Աստված։
«Իմ հոգու մեջ եթե Աստված դնի, ինքն այնպես կանի, որ ես անպայման կմասնակցեմ, եթե ոչ՝ ես երբեք չեմ մասնակցի։ Եթե Աստված կամենա՝ կմասնակցեմ, եթե չկամեցավ, երբեք չեմ մասնակցի»,- հավելեց Վարդան Ղուկասյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցին ու Վեհափառին թիրախավորելուն, Վարդան Ղուկասյանը նկատեց.
«Նիկոլ Փաշինյանը Կաթողիկոսից պիտի հեռու մնա, դա իր գործի բանը չէ, ոչ էլ ՔՊ-ի բանն է, բայց որ եկեղեցին էլ պիտի զգաստանա՝ փաստ է, կապրենք՝ կտեսնենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում