«Փաշինյանի ծախսելու համար բյուջեից 25 միլիարդ են հատկացրել, մինչդեռ ՀՀ 930 համայնքների դոտացիան անգամ 25 միլիարդ չէ». Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր ասուլիսով ամփոփեց պաշտոնավարման 100 օրը։

«Տեսա՞ք՝ ոնց անցավ 100 օրը, 1 վայրկյան տևեց։ Վարդապետներից մեկն ասում է, թե մարդու կյանքը տևում է 3 վայրկյան»,- այս խոսքերով Վարդան Ղուկասյանը սկսեց ասուլիսը։

Խոսելով քաղաքի բյուջեի մասին, Վարդան Ղուկասյանն ասաց, որ նախորդ տարի ընդհանուր բյուջեն եղել է 6 մլրդ 836 միլիոն դրամ, իսկ այս տարվա բյուջեն 7 մլրդ 858 միլիոն դրամ է։

«ԱԺ-ում պետք է լուրջ հարց բարձրացվի քաղաքին հատկացվող գումարի վերաբերյալ, այստեղից ՔՊ-ական պատգամավորները ոչ թե պետք է ընկնեն ու ասեն՝ Վարդավառը չգիտեմ ինչ եղավ, այլ լծվեն լուրջ աշխատանքի։ Մենք ժամանակ էլ չունենք նման բաների նայենք, որովհետև ամեն օր խորհրդակցություն ենք անցկացնում։ Բոլոր պատգամավորները, որոնք ընտրվել են մարզերից, պետք է Կառավարության մոտ նման հարցեր բարձրացնեն։

Կարդացեք նաև

Փաշինյանի միայն բյուջեում նախատեսված ծախսային մասը 25 մլրդ է, իսկ ամբողջ Հանրապետության համայնքներին տված դոտացիան 25 մլրդ չէ։ Այդ հարցը պետք է բարձրաձայնել ԱԺ-ում, դրա համար ենք իրենց ընտրել, այլ ոչ թե ինչ-որ հաշվեհարդարներ տեսնելու կամ իրենց աթոռը պահելու համար։

Մենք բոլորի տեղն ու անուններն էլ գիտենք, հետագայում բոլորի անուններն էլ կտանք, որպեսզի այստեղից նման մարդիկ չընտրվեն»,- նշեց Վարդան Ղուկասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս