Դիմելով բնապահպան Եղիա Ներսիսյանին, ով ևս ակտիվիստների թվում էր, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եղիա, քո մասին պետք է խոսեմ. կուզենայի այստեղ լինեիր, բայց ձեր որոշումն է»:
Ընթերցելով երկուշաբթի օրվա այցելությունների օրակարգը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ առաջինը կայցելի Կապան, որտեղ «ժամադրեց» քաղաքապետ Սուրեն Խաչատրյանին:
«Տոնից հետո իմ համեստ ծոմը ավարտելու եմ: Առանց ընդմիջման, չակերտյալ կազդուրման, ձեզ հետ, Հայաստանի բոլոր քաղաքացիների, հայերի ու ազգային փոքրամասնությունների, Արցախի ու Սփյուռքի հետ պատրաստվելու ենք ապրիլ 9-ին»,- հայտարարեց նա:
Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունները կնմանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂՀ շուրջ բանակցություններին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվան Բոզոյանը:
«Ես հավատում եմ Րաֆֆիին: Նաև ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը ևս բաց չի թողնի պատմական պահը»,- ասում է Լիլիթ Գալստյանը
«Հաշվի առնելով նախկին ընտրությունների փորձը, երբ ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց միավորել, մենք որոշեցինք չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Բացի այդ, ընդդիմության ռեսուրսները կփոշիանային, եթե ընդդիմությունը մի քանի ճակատներով մասնակցեր»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը:
«Ր. Հովհաննիսյանը շարժվում էր այն գաղափարախոսությամբ, որ հաղթելու է, այդ հաղթանակն իրեն կբերեր նախագահի պաշտոնը: Բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում էր, որ Կովկասում ժողովրդի քվեով մեկն իրեն իշխանություն կտա՝ ուրեմն նա Կովկասը լավ չիճանաչում»,- ասում է Ա.Կարապետյանը
Մեզ մոտ երբեք ուղղահայաց դիկտատ չի լինելու. լինելու է գաղափարների ազատ մրցակցություն, որի միջոցով պետք է հասնենք բանական մոտեցումների քաղաքականության:
«Օրերս մեր կուսակցության անդամին, որ դաշինքի 18-րդ համարում է հայտնվել և ով աշխատում է «շատ բարձր պաշտոնում»՝ Քանաքեռ-Զեյթուն վարչատարածքին կից գրադարանավանում որպես գրադարանավար, 35 հազար դրամ աշխատավարձով, պահանջել են դիմում ներկայացնել աշխատանքից դուրս գալու համար»,- ասում է Մանուել Գասպարյանը
«Իսկապես բարդ իրավիճակ է ստեղծվել, որովհետև հինգ տարի ՀԱԿ-ի հետ դժոխքով ենք անցել: Բայց վերջին երկու տարիներին ՀԱԿ-ի ներսում խնդիրներ կային ու վերջնական հանգուցալուծում ստացվեց այն ժամանակ, երբ կոնգրեսի անվամբ կուսակցություն ձևավորվեց»:
«Ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ ստանդարտ քայլերի, մենք գտվում ենք հրապարակում, ինչը ջղաձգության մեջ է պահում իշխանություններին»,- մասնավորեցրեց նա:
«Ես անձամբ, այսօրվա նամակի տոնայնության ու նախորդ տոնայնության, շեշտադրումների միջև տարբերություններ տեսնում եմ: Այս նամակը դա 180 աստիճանով այլ է, քան մարտի 18-ին տված հարցազրույցն էր»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը
Եթե Սերժ Սարգսյանը պատրաստ է՝ բանակցություն, քննարկում, ինչ էլ կոչվի, եթե ուզենա գալ Ազատության հրապարակ, ես չեմ մերժելու, պետք է ողջունեմ: Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական բաց ֆորումի նիստը եզրափակելով՝ նման հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցին, թե այն դեպքում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնի երկխոսել Սերժ Սարգսյանի հետ, քաղաքացիական բաց խորհուրդը դադարեցնելո՞ւ է իր աշխատանքները՝ Վարդան Հակոբյանը պատասխանեց. «Մենք խաղում ենք ոչ թե խաղալու համար: Մենք գնում ենք՝ մատ անելու»:
Սաֆարյանի խոսքով՝ հացադուլը պարզապես այն քաղաքականությունը չէ, որին սովոր են Հայաստանի իշխանությունները: «Նրանց համար դա պարզապես անկանխատեսելի էր: Իշխանությանը թվում է, թե այս անգամ էլ իրենց հայտնի մեթոդներով հնարավոր կլինի ընկճել ժողովրդին, հնազանդեցնել»:
«Նամակը ստացա մի քանի ժամ առաջ: Վաղը գրավոր կպատասխանեմ պարոն Սարգսյանին: Իսկ չորեքշաբթի օրն էլ ժամը 12:00-ին կպատասխանեմ լրատվամիջոցների հարցերին»,- աել է Ր. Հովհաննիսյանը:
«Համամիտ չեմ, ուղղակի գիտեմ, որ այդպես է եղել, իսկ ես գիտեմ, որովհետև այդ ժամանակ այնտեղ եմ եղել: Որքան ես գիտեմ, որևէ պահանջ որևէ ձևով որևէ խնդրի՝ չի առաջադրվել Սերժ Սարգսյանի առջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ա.Կարապետյանը՝ անդրադառնալով Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի խոսքերին:
Սերժ Սարգսյանը, ելնելով փոխզիջման քաղաքականությունից, կքննարկի Րաֆֆի Հովհաննիսյանին որոշ պաշտոններ տրամադրելու հարցը և «մի երկու բան կշպրտի նրան», բայց դրանք չեն լինի Րաֆֆի Հովհաննիսյանի մատնանշած պաշտոնները:
«Ժամանակի ընթացքում բոլորը պետք է տեսնեն, որ սա համազգային համապետական, համաքաղաքացիական պայքար է, ով դեմ կանգնեց հայ ժողովրդի իրավունքին, լինի հայաստանցի, թե օտար, ինքը մեղսակից է լինելու և պետք է զղջա, որովհետև այս մեր պայքարը անտարակույս տանելու ենք դեպի հաղթանակ»:
Ինձ ոչ մի նախագահ պետք չէ, պետք է հայ ժողովրդի հաղթանակը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իր խոսքերում հեգնանք չկա: Դիմելով Սերժ Սարգսյանին՝ նա ասաց. «Հաշվեք, պարոն Աարգսյան, հաշվեք և տեսեք՝ այստեղ հավաքվածների թիվը երեք հազա՞ր է, թե՞ մեկ ուրիշ թիվ»:
Ես պետք է խոստովանեմ, որ բոլորովին հակառակ էի իր թեկնածության, վստահ էի, որ նրան կջնջեն ու դա քաղաքականորեն ինքնասպանություն էր: Շատ ուրախ եմ, որ սխալվեցի: Դուք ցնցեցիք ոչ միայն Հայաստանը, այլև ցնցեցիք ամբողջ սփյուռքը, որը նոր հույս ստացավ, հեռանկարներ տեսավ, թե իր դերը որն է երկրի բարգավաճման հարցում:
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ պահանջելով, որպեսզի վերջինս հանձնարարի երիտասարդներին ցած իջնել Ալեքսանդր Թամանյանի արձանի պատվանդանի վրայից, քանի որ այն պատմամշակութային արժեք է:
Ինչպես քիչ առաջ լրագրողներին հայտնեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը, վիրահատություն՝ որպես այդպիսին, չի կատարվի, քանի որ փամփուշտը չի մնացել մարմնում։ Այս պահին բժիշկները իրականացնում են վերքի առաջնային մշակում։
Հիվանդը ստացել է հրազենային վնասվածք՝ մուտքով և ելքով։ Այսինքն՝ փամփուշտը մտել է և դուրս է եկել մարմնից։ Վնասվածքը եղել է ազդրի վերին երրորդական հատվածում։ Հրազենային վնասվածքի հետևանքները, բնականաբար, ծանր են և այդ այդ պատճառով է կատարվում վիրահատությունը։
Ծնողներս են տվել են ինձ հայեցի կրթություն, լեզվի արժեքների, մշակույթի, անկախության, պետականության, մեր ազգի նկատմամբ նվիրման դասերը: ինձ համար մեծ ուժ է, օրհնանք, որ միացել են ինձ՝ զորակցելու համար:
Բարեբախտաբար, թե դժբախտաբար իսկապես չունեմ աներձագ: Ընդհամենը մեկ քենի ունեմ, ով Կապանում է ապրում, զինվորական կին է, շախմատի ուսուցչուհի, բավականին հեռու քաղաքականությունից: Այնպես որ՝ այս առումով որևէ խնդիր չկա: Բաջանաղիս հետ կապված ևս խնդիր չունեմ՝ զինվորական է:
Դավիթ Սանասարյանի խոսքով՝ ապրիլի 9-ին մարդիկ չպետք է գան ուղղակի «թամաշայություն անելու», թե ինչպես է երդվում Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Ր. Հովհաննիսյանն արդեն իսկ տվել է իր երդումը, և սա պետք է լինի ՀՀ քաղաքացիների՝ պայքարից հետ չկանգնելու երդմնակալությունը:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ 2007 թվականից, երբ «Ժառանգությունը» ժողովրդի վստահության քվեի միջոցով մտավ խորհրդարան, առաջին իսկ պահից իրենց համար խնդիր դրեց հնչեցնել ընդդիմությանը որոշակի լծակներով ապահովելու հարցը:
«Ժառանգության» ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը, երկրորդ տեղում է Անահիտ Բախշյանը, որին հաջորդում են «Ա1+» ՍՊԸ տնօերն Մեսրոպ Մովսիսյանը, Ստեփան Սաֆարյանը և այլք:
Մայրս բժշկուհի է, որը միշտ մտահոգված է եղել իմ գիրությամբ, հիմա ինձ վրա չի կարող խոսել, բայց դրանից բացի, ծնողական հույզ ու լիցք են տալիս ինձ: