
Անդրիաս Ղուկասյանի համախոհները հավաքեցին վրանն ու նրան ուղեկցեցին տուն

Քիչ առաջ իր հացադուլը դադարեցրեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին օրվանից ԳԱԱ շենքի դիմաց հացադուլ էր հայտարարել՝ ընդդեմ կեղծ և շինծու ընտրությունների:
Լրագրողների հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառանալով նախագահական ընտրությունների նախանական արդյունքներին, ասաց, որ այն ընտրությունները, որտեղ մասնակցում էր հակասահմանադրական քաղաքական ուժը, չի արտահայտում քվեարկության իրական արդյունքը:
«Ես առաջարկել եմ բոլոր թեկնածուներին միասնակաան հայտարարությամբ հանդես գալ, որի ուղղությամբ մեր շտաբը հիմա հաղորդագրություն է տարածում: Այս ընտրությունները մի քայլ եղան, որոնք հեռացրին մեր ժողովրդին եվրոպական և ժողովրդավարական արժեքներից: Այն գնահատականները, որոնք հնչեցին դիտորդների կողմից վկայում են այն մասին, որ միջազգային դիտորդները կատարում են քրեաօլիգարխիկ համամակարգի որոշումները և մտադիր են եվրոպական հարկատուների փողերը տրամադրել Հայասատանում կոռուպցիոն քաղաքականությանն ու քրեաօլիգարխիկ համակարգին»,- ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանը նշեց նաև, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ քրեաօլիգարխիկ համակարագը ունի կայուն հենարան նաև երկրից դուրս, ինչին իր քայլերոն նպաատեց նաև Ռուսաստանը, իսկ ածանցյալ՝ դիտորդների միջոցով, Եվրամիությունն ու ԱՄՆ-ն:
Ղուկասյանը նշեց, որ ինքը միանալու է երիտասարդ քաղաքացիական շարժումներին, ինչպիսին այսօր ԿԸՀ-ի դիմաց ակցիա իրականացնող նախաձեռնություններն են, որոնք պայքարում են կեղծ ընտրությունների դեմ: Ըստ նրա՝ քաղաքացիական այդ շարժումներն այսօրվա դրությամբ պայքարի ամենաակտիվ ձևերն են:
Ի դեպ, Ղուկասյանը հայտնեց նաև, որ այսօր անալիզներ է հանձնել, որոնց ադյունքները կհրապարակվեն հավանաբար վաղը՝ Աողջապահության նախարարությունից: Բժիշկները Ղուկասյանին տվել են համապատասխան ուղեցույց, ինչպես վերականգնել առողջությունը, որը Ղուկայանի խոսքով, կտևի մոտ մեկ ամիս:
Ղուկասյանի համախոհները ԳԱԱ-ի դիմացից հավաքեցին վրանը, դրեցին մեքենայում և նրան տարան տուն: