Մեղքեր քավելու պահը եկել է. Րաֆֆի Հովհաննիսյան
«Եկել է այն պահը, որ մեկս մյուսից ներողություն պետք է խնդրենք, քավենք մեր մեղքերը իրար նկատմամբ»,- այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 25 տարի առաջ մեր տղաները, աղջիկները արյուն տվեցին, քրտինք քափեցին, որ Արևմտյան Հայաստանը պետություն հավատ ունենա: «Մենք մեկ ժողովուրդ ենք, մեկ ազգ, սրանից հետո մեկ պետություն և ոչ մեկ մեզնից մեր դրոշակը չի վերցնելու: Մեղքեր քավելու պահը եկել է: Այսօր, այս գիշերվանից նայելու ենք դեպի ապագա և ունենալու ենք դե յուրե իրական հաղթանակ: Ես ևս ունեմ մեղքեր ձեր նկատմամբ, Արմենուհու նկատմամբ, իմ ընտանիքի նկատմամբ և այս պայքարի միոջոցով քավելու ենք մեր մեղքերը՝ երեխաների, օրենքի, իրավունքի,Սահմանադրության համար: Ով մինչև ժամը վեցը չգա այստեղ ու ժողովորդից ներողություն չխնդրի, ինքը պատասխան է տալու ՀՀ Սահմանդրության և օրենքի առաջ: Ով էլ լինի՝ անկախ պաշտոնից՝ նախագահ, վարչապետ, դատավոր, գյուղապետ, սպա անգամ ազգային հերոս, ըստ սահմանադրության, ով յուրացնում է ժողովրդի իշանությունը, հանցագործ է և պետք է պատասխան տա հայ ժոովրդր հանդեպ:
Պատրաստ եք երկարատև պայքարի: Ես էլ եմ պատաստ: Այսօր ոչ թե պատմական օր է, Րաֆֆիի հաղթանակի կամ Սերժ Սարգսյանի պարտության օրն է, այլ բոլորի տոնն է:
Երեկ ասուլիս էր տալիս, ես էլ սխալվեցի, ասացի որ սա առաջին անգամն է, որ հայ ժողովուրդն էիր հաղթանակը տոնում է. մենք գիտենք, որ Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել են: Բայց այս անգամ հաղթանակը բարոյական չի մնալու, լինելու իրական»,- հայտարարեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներից հարցրեց, թե ուզո՞ւմ եմ մեկ ժամյա հանրահավա՞ք, թե՞ երկարատև: Ինչին ի պատասխան ժողովուրդը միաձայն բղավեց՝ երկարատև:
«Ուրեմն, այսօր ժամը 6-ին ես նորից կմոտենամ այս խոսափողին ու կխոսեմ այն հանդիպման մասին, որ ես առաջարկեցի գործող և արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: Ինքը իր խոսնակի միջոցով ինձ msg է ուղարկել: Ես դրան կպատասխանեմ ուղիղ ժամը վեցին: Ես երկու խոսք կասեմ, որտեղ մեզ կմիանա «ժառանության» պատգամավորական հպարտության խումբը, Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը, եթե ուզում է՝ ԲՀԿ-ն: Պայքար մինչև հաղթանակ: Ոչ մի նահանջ: Եթե մենք «ժառանգությունում» ունեցել ենք խնդիրներ, պառակտումներ ես ներղություն եմ խնդրում, բայց եկեք բոլորս միասին միանանք հանուն հաղթանակի»: