
Րաֆֆի Հովհաննիսյան. Վաղը մինչև ժամը երկուսը պետք է իշխանության փոխանցման արարողությունը կատարենք հենց այստեղ

Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարեց. «Նախագահի թեկնածուին, իմ կողմից հարգված Սերժ Սարգսյանին երեկ առաջարեցի հանդիպում: Այս առավոտ իմացա, որ նրա խոսնակը, հայտարարել է, թե երբ ուզում է՝ թող գա: Ես ասում եմ՝ սիրով: Վաղը այս հրապարակը, որը պատկանում է բոլորին՝ բրոնյա է վերցրել պարոն Սերժ Սարսգյանը: Վաղը մինչև ժամը երկուսը պետք է իշխանության փոխանցման արարողությունը կատարենք հենց այստեղ՝ Ազատության հրապարակում: Եթե կան բանակցության խնդիրներ, մենք դա կանենք հրապարակավ. հենց ձեր աչքի առաջ»: