Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն քննադատներին, ովքեր կարծիքներ էին հնչեցնում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա «դաբրո» ստանալու համար:
Ես գնացել եմ նրանից հետո, երբ ապրիլի 9-ին տեղի ունեցավ հայտնի անհիմն ու կեղծ երդումը, որը արձանագրեց այն փաստը, որ այս իշխանությունը դե-յուրե չէ, գողացավ ժողովրդից իր իրավունքը ու այս պայմաններում, հանգրվանն անցած, այցելեցի Մոսկվա ու չի բացառվում, որ այցելեմ նաև այլ մայրաքաղաքներ:
Քիչ առաջ Մոսկվա-Երևան չվերթով Երևան ժամանեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: 168.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե այնտեղ հանդիպել է ՌԴ «համապատասխան շրջանակների հետ» և շնորհակալ է այդ հանդիպումների համար: Նա նաև հայտարարեց, թե իր այցը Մոսկվա՝ կապված չէր Հայաստանի հետընտրական զարգացումների հետ:
Վաղաժամ է ինձ սուտասան անվանելը: Նախ՝ ես սուտ չեմ ասել, իմ կարծիքն եմ հայտնել: Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չի լինի:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ղեկավարում հարթակը, չի կարողանում որոշումներ ընդունել, չունի մշակված ծրագիր, քայլերի հաջորդականություն, իսկ ժողովրդի առաջ, ըստ նրա, չի կարելի հանրահավաք հրավիրել ու ասելիք չունենա:
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մոմ վառեց, աղոթեց ու հայտարարեց, թե գնում է Բաղրամյան պողոտա, ժովովրդին բարի գիշեր մաղթի ու հեռանա:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ժողովուրդը քայլում է դեպի Ծիծեռնակաբերդ:
Այս պահին Բաղրամյան պողոտայում է գտնվում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով բանակցում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
«Մի երկու օր առաջ պատգամավորները, նույն Արմենը Մարտիրոսյան, եկավ ինձ մոտ, նստեցինք, խոսեցինք, մենք իրենց բացատրեցինք, որ այդ օրը ոչ թե փակ է նրա համար, որ երթ եք անելու, այլ միջոցառում է: Քանի որ կազմակերպիչը իրենք են, իրենց զգուշացվել է ու իրենք էլ շատ լավ գիտեին, որ այստեղ այսօր գալ չի կարելի»,- նշեց նա:
Ոստիկանների թվում, ովքեր կոպիտ հրում ու երիտասարդներից շատերին գետնին գցելով իջեցնում էին նախագահի նստավայրի հարակից տարածքից, կային նաև անհայտ անձինք՝ քաղաքացիական հագուստով, ովքեր ևս ստանձնել էին «հասարակական կարգի պահպանման դերը»:
Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաքված երիտասարդներին Զարուհի Փոստանջյանը կոչ է անում գնալ Ազատության հրապարակ, որտեղ, ըստ նրա՝ գտվում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բացակաների խստությունը ո՞րն է: Չորս բացակա չենք կարող դնել: Գնացին մասնակցեցին` կստանան, նստեցին դասին` չեն ստանա բացակա: Ես` որպես ուսխորհրդի նախագահ, չեմ գնալու դասախոսներին ասեմ, թե մասնակցում են դասադուլին, լավ են անում, բացակա մի դրեք: Ի՞նչ անենք` երեխեքին հավաքենք մի տեղ՝ ծեծե՞նք: Ոչ մի ճնշում էլ մասնակցել պատրաստվող ուսանողների հանդեպ չկա:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքերով, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դիմի զուգահեռ կառավարության, ստվերային կառավարության ձևավորմանը, «չի բացառվում նաև բախումային տարբերակը»։
Երևանի ավագանու ընտրությունները մրցակցային են լինելու, որովհետև մասնակցում են հիմնական բոլոր ուժերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Իրենց երկրպագուների համար երգիչները, ինչպես և բազմիցս խոսվել է, անակնկալ էին պատրաստել: Նրանք համադրել էին փոփն ու ռոքը՝ երգելով միմյանց երգերը. Սիրուշոն կատարեց «Դորիանս»-ի «Ես կուլամ» երգը, իսկ «Դորիանս»-ը երգեց Սիրուշոյի «Պռեգոմեշ»-ը:
«Ես ունեմ ընտանեկան որոշում՝ ապրիլի 9-ին ժամը 11:00-ին առանց մեկ րոպե ուշացման, ընտանիքիս ու մանկահասակ երեխաներիս հետ լինելու եմ Ազատության հրապարակում»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցություններին՝ Արմեն Ռուստամյանն ասաց, թե բանակցությունը լավ է, բայց այն չի կարող նպաստել հետընտրական լարվածությունների թուլացմանը:
«Ես ինձ լիազորված եմ զգում՝ ասելու բոլոր կասկածողներին, որ այս մարդուն չեք կարող կոտրել, այս ժողովրդին չեք կարող կոտրել, այս երկիրը չեք կարող կոտրել, այս երազանքը, հավատամքը, որի անունն է Հայաստան, չեք կարող կոտրել»,- ասում է Կարին Հովհաննիսյանը
Ապրիլի 9-ին ժամը 11:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրում է Ազատության հրապարակում ազգովի մասնակցել իր երդմնակալության արարողությանը:
«Վայ նրանց, ովքեր ապրիլի 9-ին սուտ երդում են ուտելու. չենք ներելու նրանց»,- Ազատության հրապարակում այսօր հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը
Երգի կատարումից հետո Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ եղանակը պարզվեց՝ արև դուրս եկավ:
«Այո, Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է տարբերվում Լևոն Տեր-Պետրոսյանից, իր թիմը շատ է տարբերվում Կոնգրեսից, բայց ցանկացած լեգիտիմ իշխանություն, որը ցանկանում է վերականգնել Սահմանադրական կարգը, կրկին դիմում է երկխոսության մեթոդին»,- ասում է Արա Նեդոլյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը վստահ է, որ Երևանի ավագանու ընտրությունները լինելու են բավական թափանցիկ ու նախորդ համապետական երկու ընտրությունների շարունակություն: Իսկ առաջին կամ երկրորդ տեղը, նրա խոսքով, պետք է որոշի ժողովուրդը:
«Այս քաղաքական դաշտը չպետք է դարձնել ջրիկ մի իրավիճակ, որտեղ չես հասկանում՝ ով ինչ է անում: Հանրապետական կուսակցության երիտասարդները անցել են բավական երկար ճանապարհ ու ամենակարևորը՝ անցել են այդ ճանապարհը ՀՀԿ-ի ներսում: Ճամբարափոխներ կամ վասալի մտածելակերպ ունեցողներ մեր հատվածի մեջ չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հովհաննես Սահակյանը:
Ժողովածուի մեջ տեղ են գտել 18-33 տարեկան այն բանաստեղծները, ովքեր, գրքի կազմողներ, խմբագիրներ՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանի և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի համոզմամբ, ներկայացնում են հայկական մերօրյա պոեզիան և ունեն բանաստեղծական կայացման, ձեռագրի ազատության, աշխարհընկալման սեփական մոտեցումները:
Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ)` «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) անվանափոխվելուց հետո արդյոք փոփոխվելո՞ւ է նաև կուսակցության տարբերանշանը: 168.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն ասաց. «Համագումարին կներկայացնենք: Մի երկու օրից կտեսնենք, դեռ չեմ ցանկանում մանրամասնել»:
Եթե սթափ գնահատենք քաղաքական պրոցեսները, մասնավորապես հացադուլը, կարող ենք ասել, որ այն տանում էր դեպի փակուղի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից դուրս գալու որոշմանը:
«Մի բան է, երբ մարդը հացադուլի մեջ է իրականացնում քաղաքական պայքար, մեկ այլ բան, երբ դուրս է գալիս հացադուլից: Քաղաքական շահերն ու պետության շահերն են պահանջում, որ Հայաստանը առաջնորդվի իրատեսական քաղաքական օրակարգով ու երխկոսությամբ»,- ասում է Էդ. Շարմազանովը
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է գալիս հացադուլից՝ Սերժ Սարգսյանին մեկ այլ տեղ հանդիպելու նպատակով, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Միանշանակ՝ ոչ»
Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտված Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից հետո իսկական տոն էր՝ պարում էին բոլորը: