Նիկոլ Փաշինյան. Րաֆֆի Հովհաննիսյանի ու իր թիմի որոշումներից է կախված՝ ի՞նչ կբերի այս փետրվարը մեզ

Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ևս միացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: «Այն, որ մենք այստեղ ենք սա նշանակում, է, որ իր հեճուկս բազմամյա ջանքերի՝ բռնությունը չի կարողացել մեզ կոտրել: Մեր այսօրվա հանրահավաքի օրակարգը նշանակում է նաև, որ ՀՀ քաղաքացին չի կարողացել վերջնական հաղթանակ տանել սեփական հայրենիքի տերը լինելու համար: Բայց այն, որ փետրվար է ու մենք նորից այստեղ ենք, նշանակում է մեկ բան՝ ՀՀ քաղացու հաղթարշավը անկասելի է, ժողովուրդի հաղթանակն անխուսափելի»,- ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ Ազատության հրապարակում հավաքվել ենք մեր կամքը ու սերը, վիշտը և բողոքը ի ցույց դնելու աշխարհին, բռնության աչքերի նայելու ու ասելու՝ «բռնություն, քո պարտությունը անխուսափելի է»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՀՀ քաղաքացին ընտրել է իր նախագահին, բայց ինչպես սպասվում էր՝ ԿՀԸ հրապարակած նախնական պաշտոնական արդյունքները չեն արտահայտում ժողովրդի ընտրությունը: «Այս ընտրություններն ապացուցեցին այն ակնհայտը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխում է ավտորիտար քաղաքական համակարգը, որտեղ ընտրությունները անցկացվում են բացառապես սեփական վերարտադրության նպատակով: Իշխանության տրամաբանությամբ, ընդդիմությունը նրա համար է, որ ապահովի վերարտադրության կոդը: Բայց ժողովուրդը, ինչպես 2008 թվականին, այնպես էլ հիմա, մերժեց այս տրամաբանությունը»,- մասնավորեցրեց նա:

Փաշինյանը կոչ արեց, դե ֆակտո հաղթանակը կվերածի դե յուրե հաղթանակի: Ինչ վերաբերում է քաղաքական այն ուժերին, ովքեր մասնակցում են այս պայքարին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ  ն օրինական իշխանության հաստատմանը, պետք է պաշտպանեն ժովովրդի  իղձը՝ առանց նախապայմանների, բանակցությունների՝ ընդունելով ժողովդրի կողմից ընդունված որոշումներն ի գիտություն: Իսկ դե ֆակտո հաղթանակը դե յուրե հաղթանակի վերածելու ճանապարհը, Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանինն է:

Կարդացեք նաև

««Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ժողովրդի վստահության քվեն, ուրեմն՝ առաջին հերթին ինքը պետք է որոշի՝ ինչպես վարվել, ինչ ճանապարհով վերածել դե յուրե հաղթանակի: Համոզված եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ու իր թիմի որոշումներից է կախված՝ ի՞նչ կբերի այս փետրվարը մեզ: Դա չափազանց մեծ պատասխանատվություն է, որովհետև ժողովրդին չի կարելի տանել հիասթափության կամ ձախողումի: Հաղթանակ կամ ուրիշ ոչինչ»:

Տեսանյութեր

Լրահոս