Այնպես ենք արել, որ երկրորդ Մարտի մեկ այս իշխանությունը ժողովրդի գլխին սարքել չի կարող. Լ.Զուրաբյան

Այս պահին իշխանության կողմից չկա նախադրյալ՝ գնալու մարտիմեկյան սցենարով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Այս ռեսուրսն էլ ենք մենք կարողացել այնպես անել, որ սպառվել է: Այնպես ենք արել, որ երկրորդ Մարտի մեկ այս իշխանությունը ժողովրդի գլխին սարքել չի կարող: Երբ Մարտի մեկն իրականացնում էին, իշխանությունները կարծում էին, որ շարժումը փլվելու է, որ լիդերների ձերբակալմամբ շարժումը մարելու  է: Բայց մենք ապացուցեցինք հակառակը ու վերածնեցինք ժողովրդական ցասումը Մարտի մեկից հետո, ինչը ես շատ եմ կարևորում»,- նշեց Լևոն Զուրաբյանը:

Վերջինիս խոսքով, մարտիմեկյան սինդրոմը բացառելու համար շատ կարևոր է, որ բոլորը մասնակցեն հենց մարտի մեկին իրականացվող հանրային միջոցառմանը՝ երթին, որովհետև այդ օրվա խորհուրդը, ըստ նրա, իշխանություններին մեկ բան հասկացնելն է՝ «Մարտի մեկ հասարակությունն այլևս թույլ չի տա»:

Նա հավելեց, որ ռեժիմը չի նահանջելու, քանի դեռ հրապարակներում մարդիկ չեն ստիպի նահանջել, ինչի առումով ՀԱԿ-ը հինգ տարի իր գործը կատարել է և շարունակելու  է և ուրախ է, որ կան քաղաքական ուժեր, որոնք միացել են իրենց պայքարին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս