«Ժառանգությունն» ընկել է իր վստահված կեղծարար անձի ետևի՞ց

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում պատրաստվում են լցոնումներ իրականացնել: Լրագրողները մեկնեցին ընտրատեղամաս, սակայն մեր մուտքն այնտեղ իսկական աժիոտաժ առաջացրեց: Ներս մտնելուն պես մի քանի կասկածելի երիտասարդներ, որոնց բաճկոնների մեջ էին պահված ծրարները, փախան դպրոցի աստիճաններով դեպի վերև: Լրագրողները վազեցին նրանց հետևից, սակայն երիտասադներին գտնել չհաջողվեց, որովհետև վերջիններս դուրս եկան ընտրատեղամասի մյուս մուտքից:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից հաղորդում էին, որ երիտասարդները իրենց շորերի տակ պահվող մոտավորապես 400 ծրարը նախապատրատել էին լցնել քվեատուփերը:

Քիչ անց տեսանք երիտասարդներից մեկին, ով պարզվեց, որ «Ժառանգություն» կուսակցության վստահվանձ անձ Կարեն Հակոբյանն էր: Սակայն վեջինս հերքեց, թե լրագրողներին տեսնելու պես փախել է ու առնչություն ունի փախած երիտասադների հետ:

Ինչպես ավելի ուշ պարզվեց, Կարեն Հակոբյանը Րաֆֆի Հովհաննիսյանի ու «ժառանգություն» կուսակցության հետ կապ չուներ: Կարեն Հակոբյանը եղել է այն անձանցից, ով վստահվանձ անձի շխատանքներն իրականացնելու համար արձագանքել էր թեկնածուի ֆեյսբուքյան էջի հայտարարությանը և դարձել էր վստահված անձ՝ «արդարության համար պայքարելու» համար:

Նշենք, որ Կարեն Հակոբյանը, ըստ էության, համագործակում էր հանձնաժողովի նախագահի հետ, պարբերաբար ներս ու դուրս անում, զրուցում հեռախոսով:

Տեսանյութեր

Լրահոս