Գագիկ Ջհանգիրյանը դեռ սպասում է

168.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, ասաց. «Սպասում ենք տեսնենք, հենց Րաֆֆի Հովհաննիսյանը գործողությունների ծրագիր ներկայացնի, մենք էլ կմիանանք այդ ծրագրին, իհարկե, եթե ծրագիրն արժանի լինի, որ մենք միանանք»:

Մեր դիտարկմանը, թե ինչպիսի՞ն պետք է լինի այդ «արժանի ծրագիրը» Գ. Ջհանգիրյանը նշեց. «Դա պետք է որոշի Րաֆֆի Հովհաննիսյանը, ես չեմ կարող իմ ցանկությունները թելադրել: Մենք այս պահին սպասում ենք  գործողությունների ծրագրի ներկայացմանը: Հենց տեսնենք գործողությունների հերթականություն կա, տրամաբանություն կա, շարունակություն կա, անպայման կլինենք ժողովրդի կողքին»:

Ինչ վերաբերում է ՀՀՇ-ն ՀԱԿ անվանափոխելու այսօրվա որոշմանը, Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ մեկնաբանություններ տալ՝ պատճառաբանելով, թե «նախագահի կարծիքից հետո իմ կարծիքը հնչեցնել չարժե»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728