Լևոն Տեր-Պետրոսյան. Խնդրում եմ՝ այսօրվա համագումարը հանրահավաքի չվերածել

ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանի ելույթից հետ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ առաջարկով: Առաջին նախագահը խնդրեց համագումարում շարունակեն ելույթ ունենալ ՀԱԿ կուսակցության նախաձեռնության անդամները, որոնց ելույթները, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, կպատասխանեն հնչող հարցերի մեծ մասին:

«Ըստ էության, այն համազեկուցողները, որոնք ներկայացնում են նախաձեռնող խումբը դեռ ելույթ չեն ունեցել: Դեռ էլի հարցեր կառաջաջնան, մինչև այդ զեկույցը չլսվի: Թերացել ենք, սխալ ենք արել»,- նկատեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Վերջինիս նկատողությունն ընդունվեց, ինչից հետո ելույթով հանդես եկավ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով ՀԱԿ կուսակցության նախաձեռնող անդամների շարքում է:

Նշենք, որ մինչև առաջարկ անելը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մոտենում էր ամբիոնին, համագումարի մասնակիցները, բուռն ողջույներով ընդունեցին նրան, վանկարկեցին՝ «Լևոն, Լևոն», ինչին ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Խնդրում եմ այսօրվա համագումարը հանրահավաքի չվերածել, սա գործնական, տեխնիկական համագումար է, որտեղ խնդիր պետք է լուծենք: Ավելորդ հռետորաբանությունն ու քարոզը տեղին չեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս