ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները. Սերժ Սարգսյանը ստացել է 861 373 ձայն կամ ձայների 58, 64%-ը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակեց փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները, ըստ որոնց՝ պատկերը հետևյալն է՝ ընտրողների ընդհանուր թիվը 2մլն 528 հազար 50, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 մլն 521 հազար 489:

Թեկնածուների հավաքած ձայներն, ըստ պաշտոնական տվյալների, հետևյալն են՝

Հրանտ Բագրատյան՝ 31 հազար 643 կամ ձայների 2, 19 տոկոսը,

Պարույր Հայրիկյան՝ 18 հազար 96 կամ ձայների 1, 23 տոկոսը,

Րաֆֆի Հովհաննիսյան՝ 539 հազար 693 կամ ձայների 36, 74 տոկոսը,

Անդրիաս Ղուկասյան՝ 8 հազար 329  կամ ձայների 0, 54 տոկոսը,

Արման Մելիքյան՝ 3520  կամ ձայների 0, 24 տոկոսը.

Սերժ Սարգսյան՝ 861 հազար 373   կամ ձայների 58, 64 տոկոսը,

Վարդան Սեդրակյան՝ 6219 կամ ձայների  0,42 տոկոսը:

 

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԿԸՀ-ն հրապարակել էր նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն՝ հաղթել է գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը` ստանալով քվեների 58.64 տոկոսը, իսկ երկրորդ տեղում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ստացել էր քվեների 36.75 տոկոսը։

Մյուս հինգ թեկնածուները զգալիորեն զիջում են առաջատարներին, մասնավորապես` երրորդ տեղը գրաված նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ստացել է քվեների մոտ 2 տոկոսը։

ԿԸՀ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 60.5 տոկոսը կամ 1 միլիոն 518 հազար 407 մարդ։

Տեսանյութեր

Լրահոս