Արամ Մանուկյանը ՀՀՇ պատվիրակներին կոչ արեց կողմ քվեարկել

Քիչ առաջ մեկնարկած ՀՀՇ արտահերթ 18-րդ  համագումարի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը: Նշենք, որ համագումարում  այս պահին քննարկվում է Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձևավորելու վերաբերյալ ՀՀՇ դիրքորոշում ձևավորելու հարցը:

Ներկայացնելով հարցի քաղաքական կողմը, Արամ Մանուկյանն ասաց, որ ՀՀՇ-ի  վերանվանումը ՀԱԿ կուսակցության հնարավարություն կտա ընդարձակել Շարժման կառույցը, որի մեջ կմտնեն անկուսակցականներ, հանրային սեկտորի ներկայացուցիչներ: Նրա խոսքով, հարցը քննարկվել է նաև երիտասարդների հետ, ովքեր ևս երաշխավորել են, որ  կմտնեն նոր շարժման մեջ: «Երիտասարդների մուտքը մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Արձանագրեմ նաև, որ հանդիպել եմ Տիգրան Առաքելյանի հետ, ով խնդրել է փոխանցել, որ իր կողմից լիակատար համաձայնություն կա վերանվանման ու կոչ կա քվեարկելու կողմ անվանափոխությանը: Կարծում ենք՝ կառույցի ազատականացումը շարքեր կներգրավի սոցիալական տարբեր խմբերի, հասարակական խմբերի և այլն»,- նշեց նա:

Արամ Մանուկյանը հայտնեց, որ անվանափոխելով ՀՀՇ-ն՝ ՀԱԿ-ի, ՀՀՇ-ն պահպանում է իր լիբերալ մոտեցումները, գաղափարախոսական հիմնադրութները, սեփականատիրական իրավունքները, պատմությունը, անդամակցությունը միջազգային բոլոր կառուցներին, տարածքային կառույցները՝ անգամ ստեղծելով հնարավորություն ավելի ընդարձակել դրանք:

«Մենք կարծում ենք, որ շատ ենք սիրում մեր կուսակցությունը , բայց գիտակցելով մտահոգությունը անվանափոխության հետ կապված հուզումնալից մասով, գտնում ենք, որ փոփոխությունները սառը քաղաքական հաշվակի արդյունքում, հասունացել է ու ժամանակն է՝ գերակայելով պետական շահը, անկախության, շարժման շարունակականության շահը, կողմ քվեարկել այս համարձակ ու պատմական քայլին: Կոչ եմ անում պատվիրակներին կողմ քվեարկել»,- մասնավորեցրեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս