Պապիկը շփոթել էր անցքերը (տեսանյութ)

Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում քվեարկության եկած ընտրողներից մեկը քվեախցիկից դուրս եկավ առանց ծրարի: Պարզվեց, որ պապիկը շփոթվել էր ու ծրարը քվեատուփի մեջ գցելու փոխարեն գցել էր քվեախցիկի անցքերից մեկի մեջ:

Հանձնաժողովի անդամներն իրար խառնվեցին, թե՝ «Պապիկ, ո՞ւր ա ծրարդ, ծրարդ հանի՛ր, առանց դրա չես կարող քվեարկել»:

Դժվարությամբ, բայց, ի վերջո, պապիկը քվեախցիկի անցքից հանեց ծրարն ու քվեաթերթիկը դրեց ծրարի մեջ ու գցեց արկղը: Ի դեպ, ինչպես նկատեցինք, պապիկը քվեարկել էր 6-րդ համարի թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի օգտին:

Շփոթված պապիկը նշեց, որ առաջին անգամ է ընտրության մասնակցում:

Ի դեպ,  այսօր համացանցում նախընտրական մի անեկդոտ էր շրջանառվում, որը շատ նման էր այն իրավիճակին, որում հայտնվել էր  առաջին անգամ քվեարկության մասնակցող ծերունին:

Իսկ անեկդոտը հետևյալն է. «Միամիտ հային փող են առաջարկում, որ գնա Սերժ Սարգսյանին ընտրի, գնում ա, քվեարկում ա Ս.Ս.-ի օգտին, քվեաթերթիկը դնում ա գրպանը, դուրս ա գալիս, փող տվողները գալիս են մոտիկ, հարցնում են՝ ընտրեցիր, էս մարդն էլ ասում ա՝ հորս արև, թե չգիտեի, որ չեք հավատալու, հեսա՝ տեսեք… և գրպանից քվեաթերթիկը հանում, ցույց ա տալիս»:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս