Վահան Հովհաննիսյան. «Մենք գործ ունենք նավապետի հետ, ում ձեռքում է ռույլը, ով անգամ քշել էլ չի իմանում, բայց գնում է առաջ»

Քիչ առաջ Աժ-ում ՀՅԴ խմբակության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ նաև նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե՝ «Մենք նույն նավի վրա ենք, պարոն Հովհաննիսյան»:

«Պետք չէ մեզ ասել, որ մենք նույն նավի վրա ենք: Մենք գործ ունենք նավապետի հետ, ում ձեռքում է ռույլը, ով անգամ քշել էլ չի իմանում, բայց գնում է առաջ»,- հակադարձեց Վահան Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմանբ՝ փոխարեն կառավարությունը զբաղվի բացասական խնդիրների վերացմամբ, զբաղվում է «բացասական էներգետիկա, աուրա» վերացնելով: Նաև ավելացրեց. «Պատգամավորներից մեկն ասում է, թե՝ այն կուսակցությունները, որոնք համամասնականի համար էին պայքարում, տեսան, որ համամասնականով չէին անցնում: Ստացում է՝ պետք է անել այն, ինչ ձեռք կտա` կոտլետի համար… ես եթե իմանամ էլ, որ կյանքում իմ կուսակցությունը չի անցնի, կասեմ՝ համամասնականը ճիշտ է: Պետք չէ մեզ նման միջոցներով հաղթել` պյուռոսյան հաղթանակ է»:

Վահան Հովհաննիսյանը նաև նշեց, թե մի քանի «խայտառակ» գրառում էլ ունի, որոնք կցանկանա կարդալ ու, դիմելով Գալուստ Սահակյանին, ասաց. «Հըն, ասե՞մ Գրիգորիչ», ապա շարունակեց, թե ոչ ոք այսդպես էլ չկարողացավ հասկանալ` կառավարության մոտիվացիան՝ ավելի բարեկեցիկ հանրապետություն ստեղծելու հարցում:

Վահան Հովհաննիսյանի ելույթի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը զրուցում էր իր կողքին նստած պատգամավորների հետ: Ելույթի ավարտին Վահան Հովհաննիսյանը՝ դիմելով Գալուստ Սահակյանին, նկատեց. «Գրիգորիչ, Դուք խանգարում եք նիստի հեզասահ ընթացքին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031