Վիճաբանություն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի ժամանակ

Անի հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հավաքի ժամանակ փոքրիկ վեճ տեղի ունեցավ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ելույթից հետո նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանը, ով ևս ներկա էր, ու արդեն հասցրել էր հարց ուղղել Րաֆֆի Հովհաննիսյանին, ևս մեկ անգամ տեղից բղավեց, որ հարց է ուզում տալ ամբիոնի մոտ կանգնած Ռուբեն Հակոբյանին:

Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, թույլ չտվեց, ասաց, թե արդեն մեկ անգամ հարց տվել եք: Բայց Պավլիկ Սագսյանը պահանջում էր հարց տալ, գոռում էր, ինչին հետևեց Րաֆֆի Հովհաննիյանի հորդորը՝ մի՛ բղավեք:

Նախկին թեկնածուն մեղադրում էր Ռուբեն Հակոբյանին, որ մայիսի 9-ին Շուշիում տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանի ձեռքն է սեղմել: «Լավ եմ արել»,- տեղից արձագանքեց Ռուբեն Հակոբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ մեղմեց վիճակն ու ասաց. «Ես էլ եմ գնացել ժողովրդին պատկանող գրասենյակ ու ձեռք սեղմել: Այդ ձեռքսեղմումը, ամենևին, չի նշանակում, որ մենք ընդունում ենք նրա իշխանությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031